Am
Երբ խոսքերը ավելորդ են,
Am
Լավ մտքերն էլ խորթ են
G
Կյանքը թող շարունակվի:
Am
Երբ ընկերդ քեզ օտար է,
Am
Իսկ օտարն ընկեր է
G
Կյանքը թող շարունակվի:

C G
Անփոփոխ մնաց միայն մի բան,
H Em
Երբ բոլորը սողալով անցան՝
C H Em
Այն, որ ջնջելով հետքերը գնացին:

Երբ սրբերը մեղավոր են,
Մեղավորն էլ սուրբ է
Կյանքը թող շարունակվի:
Երբ գործերը միայն թուղթ են,
Իսկ թղթերը սուտ են
Կյանքը թող շարունակվի:

Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը քայլելով անցան՝
Որ փոշի ելավ եւ կնստի գետնին:

Երբ տեսնողը կույր է,
Իսկ կույրը տեսունակ է
Կյանքը թող շարունակվի:
Երբ լսողը խուլ է,
Խուլն էլ ունկնդիր է
Կյանքը թող շարունակվի:

Անփոփոխ մնաց միայն մի բան,
Երբ բոլորը վազելով անցան՝
Ոնց աղմուկ ելավ, այնպես էլ կմարի:
erb

 
© 2011 Armenian Music Chords All rights reserved.