Em H Em
Մրցության մեջ տարօրինակ
H
Կյանքի ծովում փոքրիկ նավակ,
C H
Ճոճվող կայմի վրա պարզած ճերմակ դրոշակ…
Em H Em
Սակայն ես դեմ եմ այս խաղին,
H
Նրա անմիտ կանոններին,
C H Em
Որտեղ կա°մ դու, կա°մ ես պիտի հասնենք ափին…

G
Արդյոք ունե±մ ես այլընտրանք`
H7
Կյանք առանց սեր կամ սեր անկյանք,
H7 C H7
Ու հեռավոր հորիզոնում մարող լույսի վերջին սփոփանք…
G
Ու թե ունեմ ես ընտրություն,
D
Ապա չկա տարակուսանք.
C Am
Իմ որոշումն է անկասկած`
C H7 Em
Հավերժ սիրո մեծ հաղթանակ…

Ես փախչելու տեղ էլ չունեմ,
Ճակատագրին իմ դեմ առ դեմ,
Անխոս ու լիովին անզեն, պիտի կան•նեմ…
Այս հանելուկն աննպատակ
Մի փորձություն էր, չար կատակ,
Ես հանձնվում եմ, կամովին իջնում հատակ…

G H7
Ահա, վերցրու, հանձնում եմ քեզ բանալիները դռների,
H7 C H7
Բանալիները իմ հոգու երկար ու ձիգ միջանցքների,
G H7
Խոստովանում եմ վերջապես, որ քեզ պարտվել եմ, երևի,
C Am C H7 Em
Ու հաղթանակը այլ գնով ինձ հարկավոր չէ հիրավի…

Մրցության մեջ տարօրինակ
Կյանքի ծովում փոքրիկ նավակ
Ճոճվող կայմի վրա պարզած ճերմակ դրոշակ…

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.