Cm Bb
Ձյան սպիտակ վերմակի տակ
Bb Cm
Հողը տաք է այնքան տաք
Cm Bb
Ինչպես շունչը իմ մանկան
Bb Cm
Քնի մեջ առավոտյան:
Cm Bb G Cm
Ինչպես շունչը իմ մանկան
Cm Bb G Cm
Քնի մեջ առավոտյան:

Cm Bb
Քնի մեջ առավոտյան
Bb Cm
Կա մի պահ հավերժության
Cm Bb
Փոքրիկիս իր երազում
Bb Cm
Հրեշտակներ են այցելում:

G Cm
Նա ժպտում է քնի մեջ
Bb D#
Երբ երազն է օրորվում
D# G
Բայց երազը ունի վերջ
G Cm
Երբ որ օրն է արթնանում:

Cm Bb
Երբ որ օրն է արթնանում
Bb Cm
Իր հետ ուր է մեզ տանում
Cm Bb
Թե երազ է դա մի նոր
Bb Cm
Որ տեսնում ենք ամեն օր:

G Cm
Պղտոր գետը հոգսերի
Bb D#
Մեզ տանում է դեպի վար
D# G
Տուր ինձ ձեռքդ բարեկամ
G Cm
Մենք պետք է օգնենք իրար:

Bb Cm
Մութ է մութ է մեր ճամփան
Bb Cm
Չի երեվում ոչ մի բան
Bb Fm
Խոսքերը մեկ են արել
Fm
Տեր Աստվածն ու սատանան:

Cm Bb
Քեզ դեռ շատ կտրորեն
Cm Bb
Կծաղրեն ու կգնան
Cm Bb
Հետո կամ կփոշմանեն
Cm Bb
Կամ ուժեղ կհռհռան:

G Cm
Բայց որքան էլ տրորեն
Bb D#
Տրորեն ու հռհռան
D# G
Չես դառնա դու սրիկա
G Cm
Մանկության փոքրիկ իշխան:

Cm Bb
Հրաշքները չեն մեռնում
Bb Cm
Նրանք կան ու կմնան
Cm Bb
Թե հավատ կա քո սրտում
Bb Cm
Եվ կա սերը անձնական:

G Cm
Հրաշքները կմնան
Bb D#
Քանզի կա փոքրիկ իշխան
D# G
Որ սիրում է տիեզերքն
G Cm
Ու աշխարհը այս դաժան:

Cm Bb
Մի լքիր ինձ հետ մնա
Bb Cm
Մանկության փոքրիկ իշխան
Cm Bb
Միասին պիտի անցնենք
Cm Bb
Ճանապարհը փորձության:

Bb Cm
Մութ է մութ է մեր ճամփան
Bb Cm
Չի երեվում ոչ մի բան
Bb Fm
Խոսքերը մեկ են արել
Fm
Տեր Աստվածն ու սատանան:
Ruben Hakhverdyan – poqrik ishxan chords

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.