Am Dm6
Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
Am Gm
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։
Am Dm6
Նույն քաղաքն է նույն արեւը, սրճարանը անկյունում,
C Dm6
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
Am E7 Am
քայլվածքին քո հետեւում։

Եվ մարում է մեր անցյալը, ապագան էլ ուշանում,
ո՞վ է սխալը, ո՞վ է ճիշտը, էլ ոչ ոք չի հասկանում։
քեֆի մեջ են առնետները, սերմը մեկ առ մեկ կորչում,
հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը,
եւ անիվը պատմության վերադառնում։

Am Dm6
Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից՝
Dm6 Am
ես հավատում եմ, Տեր,
Am Dm6
դեռ չի չորցել արմատը մեր ծառի,
Dm6 Am
եւ դեռ կտա ծիլեր,
Dm6 E7 Am E7
որքան ել մենք կորցնենք իրար, այս խելագար կյանքում,
E7 Am Dm6 E7 Am
մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն, մեզ կդարձնի մեր տուն։

C G
Երբ սեղմում եմ բռունցքներս եւ աշխարհն եմ անիծում,
Bb E7
երբ կորցնում եմ հաշտությունս, քո երգերն եմ մրմնջում,
Am Dm6
եւ այդ ի՞նչ է, որ հավերժ է, լույսը, կյանքը, թե՞ հոգին,
Am E7 Am
չգիտեմ. պարապ խոսքեր են… Երեւի այս մեղեդին։

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։
Նույն քաղաքն է, նույն արեւը եւ բոզերը անկյունում,
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
քայլվածքին քո հետեւում։
Arthur Meschian – Nuyn qahaqn e lyrics and chords

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.