Am E A Dm G C E

Am
Որքան արագ է պտտվում
E
Այս անիծյալ խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում
Am
Մեր ապրելու լավ ժամանակը։
C
Հետո դանդաղ, դանդաղ,
G
Կհեռանա ջահելությունը,
Dm
Հետո էլ ինչ երջանկություն,
Am E
Երբ մոտենում է ծերությունը։

Am
Մի օր պոկվեց թռավ
E
Իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ
Am
Չվեց դեպի հավերժությունը։
C
Կյանքի շեմին կանգնած էր լուռ
A Dm
Ու գլխահակ մի պատանի,
E
Երազանքներ ուներ մաքուր,
Am
Ձեռքին սպիտակ մի աղավնի։

(Am E A Dm G C E)

Բայց աղավնին թռավ հեռու,
Ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում
Նա թալանում է բոլորին։

Ու հազար ոտք կոխաց ճամփով
Շարունակեց քայլել իր կյանքը
Նա ում ձեռքից թռավ մի օր
Սպիտակ թռչունը երազանքը

Հիմա նրա ուսին թառել,
Հպարտ շարժում էր իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր
Դեպի կյանքի հորիզոնները։

Բայց երբ բազեն երկինք ճախրեց,
Մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց
Ու քաջ թռչունը ընկավ ցած։

Ու երբ տղան վերցրեց նրա
Դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Կյանքը նրան ոճիր թվաց,
Նա անիծեց ճակատագրին։

Ու ձմեռվա սառցակալած,
ճամփաներով ոլոր–մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած,
Դեպի վախճանը գլխիկոր։

Ագռավների երամը սև,
Ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր
Դարձան մարդու ճակատագիր։

Ու երբ կնքեց մահկանացուն
Մարդու մարմինը չարչրկված,
Նա իր հոգին տվեց Աստծուն
Որպես թռչուն մի հալածված։
Ruben Haxverdyan – kyanq mardkain lyrics and chords

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.