alex

 

E H E H E
Ամպել ա, ձյուն չի գալի, Շողեր ջան
E H E H E
Սարիցը տուն չի գալի, Շողեր ջան
H E H E H E
Դուն օրորա, դուն շորորա, Շողեր ջան
C#m H E H E
Ամպի տակից ձուն կերեւա, Շողեր ջան

Սիրտս կրակով լցված, Շողեր ջան
Աչքերիս քուն չի գալիս, Շողեր ջան
Դուն օրորա, դուն շորորա, Շողեր ջան
Ամպի տակից ձուն կերեւա, Շողեր ջան
Gor Mkhitarian Mkhitaryan – shogher jan lyrics and chords

 

C#m G#
Կեղտոտ բծեր կան քո դեմքին
C#m G#
Մի բարևիր դու ամենքին
C#m G#
Հանգիստ քնիր քո տանիքին

C#m G#
Նայիր տխուր միշտ վերևից
G# C#m
Ու մի փախիր տաք անձրևից
C#m G#
Այդտեղ ամեն ինչ դեռ վատ չէ

E H
Ընկեր գտիր դու քեզ համար
H E
Որ միշտ ժպտա ինչպես հիմար
E H
Ու նվերներ տա անհամար

E H
Բարի եղիր դու նրա հետ
H E
Վերցրու մատիտը հոտավետ
E H
Գծիր ձեզ համար արահետ

Այնքան տարբեր ես բոլորից
Որ վախեցնում ես նույնիսկ ինձ
Ափսոս մերժված ես մեր կողմից

Թափառիր հին կամուրջներով
Փնտրելով նույն պատանուն
Որին դեռ երկար չես գտնի

Պատրաստ եղիր անհետանալ
Փորձելով նույնիսկ մոռանալ
Բոլոր մուտքերն այդ երազի

Երկար նայելով ջրերին
Տեսար քո հին բարեկամին
Նա լուռ նայում էր երկնքին
Gor Mkhitaryan – kehtot bdzer stigma lyrics and chords

 

G
Եկեք երգենք հենց այնպես
G
Հինգ համարի տակ մեր մեծ
Am
Եկեք պարենք հենց այնպես
C D G
Այս գիշեր մենք:

G
Շատ շատ դեմքեր են փոխվել
G
Շատ դեպքեր են մոռացվել
Am
Կնճիռներ են մեզ տվել
C D G F
Որ ծերանանք մենք:

C G Hm Em
Ժամանակ կգա որ բոլորս իրար հետ
Am D G
Կամարի տակ կանգնած կծիծաղենք
C G Hm Em
Չարն ու բարին կլինեն միշտ մեզ հետ
Am D G
Եկեք այսօր երգենք հենց այնպես:

G C D G

Կյանքի մեջ այս խանդավառ
Եղել ենք մենք անգին քար
Մաշվել ինչպես ծովաքար
Մի՞թե բոլորն անցավ:

Ոչ մեր հին բարի կամուրջ
Մի եղիր դու այդքան լուրջ
Կորցնելու տեղ դեռ ունենք
Ինչու՞ իզուր տխրենք:

Ժամանակ կգա որ բոլորս իրար հետ
Կամարի տակ կանգնած կծիծաղենք
Չարն ու բարին կլինեն միշտ մեզ հետ
Եկեք այսօր երգենք հենց այնպես:

Կարծես մենք փոխվել ենք (Շատ շատ)
Քարերի նման այն անճաշակ
Որոնց հետ կապված ենք միշտ
ԻՆչպե՞ս պիտի լինի

Թող օրհնեն մեզ բոլորը
Որ չպատռվի սիրո քողը
Դեռ կերգենք մենք անընդհատ
Oh baby come back

C G Hm Em
Ժամանակ կգա որ բոլորս իրար հետ
Am D G
Կամարի տակ կանգնած կծիծաղենք
C G Hm Em
Չարն ու բարին կլինեն միշտ մեզ հետ
Am D Em
Եկեք այսօր երգենք հենց այնպես:

C D
Սիրելիս,արի երգենք հենց այպես:

G C D G
Արեք երգենք,արեք երգենք
Արեք երգենք,Արեք երգենք
Այսօր հենց այնպես
Արեք երգենք,արեք երգենք
Արեք երգենք,Արեք երգենք
Այսօր հենց այնպես
Հաստատ:
The Bambir – ekeq ergenq henc ajnpes lyrics and chords

 

C G C
Օ՜, սա իմ հին փողոցն է,
A Dm
Ուր ունեի ես ընկերներ,
Dm7 C
Այստեղ կապույտ իմ մանկությունն է,
F E Am
Բաց երկնքում՝ աղավնիներ,
G C
Բաց երկնքում՝ աղավնիներ:

Ա՛յ, հե՛նց էստեղ մեր բակն էր,
Ուր նոր շենքեր են բարձրացել,
Իմ ընկերներն արդեն փոխվել են,
Նրանց դժվար է ճանաչել:

A Dm
Փոշոտ ու մութ ձեղնահարկից
Dm C
Մենք մեր զենքերն էինք հանում,
C G
Երբ հարևան թաղերի հետ
G C
Մենք կռիվներ էինք անում:

Փոշոտ ու մութ ձեղնահարկից
Մի օր տղերքը ցրվեցին,
Բոլորովին ուրիշ կռվի…
Նրանք հանկարծ պատրաստվեցին:

Em H
Ոմանք, իհարկե, փոխվեցին,
H Em
Ոմանք, իհարկե, դիմացան,
Em H
Ոմանք, իհարկե, սողացին,
H Em
Լավագույններն անհետ կորան:

G D
Հիմա նրանք արդեն չկան՝
D G
Իմ ընկերները իսկական,
G D
Գուցե նրանք ինձ մոռացան,
D Em
Ինձ մոռացան ու հեռացան:

Օ՜, սա իմ հին փողոցն է,
Ուր ունեի մի քնքուշ սեր,
Բայց նա վաղուց ամուսնացել է
Եվ ունի շատ երեխաներ:

Երեկոյան մթության մեջ
Մեր փողոցի փոքրիկ այգում
Ես խոստումներ էի տալիս
Ու համբույրներ էի պոկում:

Գաղտնիքը այդ բակը գիտեր,
Գաղտնիքը այդ պիտի բացվեր,
Քո մայրը, վաղ, թե ուշ, մի օր
Մեր տանը պիտի հայտնվեր:

Այն ժամանակ քեզ, սիրելի՜ս,
Շատերն էին սիրահարվում,
Քո պատճառով, ի՛մ սիրելի,
Կռիվներ շատ էին լինում:

Դրանց մասին, քնքո՜ւշ իմ սեր,
Դու նույնիսկ չես էլ իմացել,
Քո պատճառով սարքած կռվում
Ես մի ատամ եմ կորցրել:

Ա՛յ, հենց էստեղ մեր բակն էր,
Բակը ուներ իր գաղտնիքներն,
Այստեղ էր միշտ մեր թաղայինը,
Ղուշբաս Անդոն և ուրիշներ:

Թե լույսի մարդը հայտնվեր,
Այդ լուրն իսկույն կտարածվեր,
Եվ ով որ լույս էր գողանում,
Իր դուռը պետք է պինդ փակեր:

Բակում կային անվերջ վեճեր,
Բակում կային հաշտություններ,
Բակում կային կասկածելի,
Դեռ չստուգված բամբասանքներ:

Բակը ուներ ծիծաղելի
Ու տարօրինակ պատմություններ,
Եթե դրանք ես թվարկեմ,
Կարող է երգը երկարել:

Թե այս երգից դուք ձանձրանաք,
Ես նոր երգեր կհորինեմ,
Եվ իմ կողքին առաջվա պես
Իմ ընկերները կլինեն:

Իմ ընկերները մանկության,
Իմ ընկերները իսկական
Առաջվա պես ինձ մոտ կգան,
Առաջվա պես ինձ մոտ կգան:
Ruben Hakhverdyan O sa im hin pohocn e lyrics and chords

 

C G Am Em
C G Am H

Em Hm
Կկատարվեն բախտագուշակ կնոջ խոսքերը,
Am G Am
Եվ երջանիկ արքայորդին քեզ կայցելի,
H C
Եվ պարտեզում, որտեղ բացվել են ծաղիկները,
G Am G H
Նա քեզ քնքուշ, այնպես քնքուշ կհամբուրի:

Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը,
Եվ վարագույրը գիշերվա կանհետանա,
Երբ քո սրտում կդողդողա թռչնակ կարոտը,
Այնժամ գարունը ցանկալի այցի կգա:

C G
Արի ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները,
Am Em
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես:
C G
Արի ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռն է,
Am H
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես:

Երբ կփակվեն քո դեմ բախտի բոլոր դռները,
Երբ վր դառնաս դու բոլորին անցանկալի,
Երբ կվխտան քո շուրջ մարդկանց անհոգ դեմքերը,
Այնժամ դու ինձ քեզ մոտ կանչիր իմ սիրելի.

Դու քո մտքում պահիր գուշակ կնոջ խոսքերը,
Ու հավատա ճակատագրի կախարդանքին,
Ծիծեռնակի ձայնով կբացվի առավոտը,
Եվ կսպասի քեզ երջանիկ աջքայորդին:

Արի ինձ մոտ, և կբացվեն գարնան դռները,
Ծիծեռնակները ետ կգան առաջվա պես:
Արի ինձ մոտ, երբ իմ այգում դաժան ձմեռն է,
Ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես:
Ruben Hakhverdyan – heqiat chords

 

Am Dm
Իմ տունն անիվների վրա
G C
Կգլորվի ու կգնա,
Dm Am
Մի օր ինձնից կհեռանա
H E Am
Իմ տունն անիվների վրա:

Տունս մի օր կառնի թևեր,
Ինձ կթողնի, կթռչի վեր,
Ու կճոճվի՝ լուսնից կախված,
Կյանքիս հեքիաթն իմ հնարած:

F E Am
Ես ունեմ երեք փոքրիկ՝
F E Am
Մի տղա, երկու աղջիկ,
G C
Իսկ նրանք ունեն մայրիկ
H E
Եվ երգեր գրող հայրիկ:

Իմ երգն անիվների վրա
Ինձ կլքի ու կգնա,
Մի օր ինձնից կհեռանա
Իմ երգն անիվների վրա:

Երգերը իմ կառնեն թևեր
Եվ իմ սրտից կթռչեն վեր,
Էսպես հերթով, շարան-շարան
Նրանք ինձնից կհեռանան:

Ես ունեմ տարբեր երգեր՝
Իմ կյանքից պոկված դեպքեր,
Սա իմ կյանքն է, ի՛մ ընկեր,
Որ փորձում եմ ես երգել:

Իմ կյանքն անիվների վրա
Կգլորվի ու կգնա,
Մի օր ինձնից կհեռանա
Իմ կյանքն անիվների վրա:

Իմ կյանքն անիվների վրա
Մի օր ինձնից կձանձրանա,
Նա կհոգնի ու կգնա,
Իմ կյանքն անիվների վրա:
Ruben Hakhverdyan – im tunn anivneri vra chords

 

A E Hm F#m
Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
A E Hm F#m
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք,
D Em Hm F#m Hm
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
F#m D A C# F#m
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` Ես սպասում եմ քեզ, Հայրիկ:

E A E A
Ախ, այս ինչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
F#m Hm E A
Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչեր է քեզ բերել,
E A E A
Ախ, այս ինչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
F#m Hm C# D E
Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչեր է քեզ բերել,

Իսկ նրա բերած նվերը` մահվան գույժ ու արցունքներ,
Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա քեզ, մանուկներ,
Հողի տակ եղբայրներն են ու քույրերը մեր քնել,
Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել:

Ախ այս ինչ երկար ձմեռ է, տեսնես երբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա,
Ախ այս ինչ երկար ձմեռ է, տեսնես երբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա:

Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա,
Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա,
Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա,
Դու հիշիր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա:

Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս,
Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանա,
Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա,
Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա:

Քո հայրիկը, տես, եկել է, ուսերին կանաչ սարեր,
Քո հայրիկը, տես, եկել է, աչքերում արեգակներ,
Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում դեպի վեր,
Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր…

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` Ես սպասում եմ քեզ, Հայրիկ…
Ruben Haxverdyan – es spasum em qez hayrik chords

 

Cm Bb
Ձյան սպիտակ վերմակի տակ
Bb Cm
Հողը տաք է այնքան տաք
Cm Bb
Ինչպես շունչը իմ մանկան
Bb Cm
Քնի մեջ առավոտյան:
Cm Bb G Cm
Ինչպես շունչը իմ մանկան
Cm Bb G Cm
Քնի մեջ առավոտյան:

Cm Bb
Քնի մեջ առավոտյան
Bb Cm
Կա մի պահ հավերժության
Cm Bb
Փոքրիկիս իր երազում
Bb Cm
Հրեշտակներ են այցելում:

G Cm
Նա ժպտում է քնի մեջ
Bb D#
Երբ երազն է օրորվում
D# G
Բայց երազը ունի վերջ
G Cm
Երբ որ օրն է արթնանում:

Cm Bb
Երբ որ օրն է արթնանում
Bb Cm
Իր հետ ուր է մեզ տանում
Cm Bb
Թե երազ է դա մի նոր
Bb Cm
Որ տեսնում ենք ամեն օր:

G Cm
Պղտոր գետը հոգսերի
Bb D#
Մեզ տանում է դեպի վար
D# G
Տուր ինձ ձեռքդ բարեկամ
G Cm
Մենք պետք է օգնենք իրար:

Bb Cm
Մութ է մութ է մեր ճամփան
Bb Cm
Չի երեվում ոչ մի բան
Bb Fm
Խոսքերը մեկ են արել
Fm
Տեր Աստվածն ու սատանան:

Cm Bb
Քեզ դեռ շատ կտրորեն
Cm Bb
Կծաղրեն ու կգնան
Cm Bb
Հետո կամ կփոշմանեն
Cm Bb
Կամ ուժեղ կհռհռան:

G Cm
Բայց որքան էլ տրորեն
Bb D#
Տրորեն ու հռհռան
D# G
Չես դառնա դու սրիկա
G Cm
Մանկության փոքրիկ իշխան:

Cm Bb
Հրաշքները չեն մեռնում
Bb Cm
Նրանք կան ու կմնան
Cm Bb
Թե հավատ կա քո սրտում
Bb Cm
Եվ կա սերը անձնական:

G Cm
Հրաշքները կմնան
Bb D#
Քանզի կա փոքրիկ իշխան
D# G
Որ սիրում է տիեզերքն
G Cm
Ու աշխարհը այս դաժան:

Cm Bb
Մի լքիր ինձ հետ մնա
Bb Cm
Մանկության փոքրիկ իշխան
Cm Bb
Միասին պիտի անցնենք
Cm Bb
Ճանապարհը փորձության:

Bb Cm
Մութ է մութ է մեր ճամփան
Bb Cm
Չի երեվում ոչ մի բան
Bb Fm
Խոսքերը մեկ են արել
Fm
Տեր Աստվածն ու սատանան:
Ruben Hakhverdyan – poqrik ishxan chords

 

F# C# F#
Ես ու լուսինը միասին
F# C# F#
Մոտեցանք սառած ջրափոսին
H F#
Եվ գիշերը՝ ժամը երկուսին
C# F#
Երգեցինք այս երգը այն մասին,

C# H F#
Թե ինչու են պոետները
H A#m D#m
Եվ շները ընկերներ,
H A#m
Որովհետև նրանք գիշերը
G# C#
Սիրում են լուսնոտ երգեր:
F# A#m
Որ մեր կյանքն աղավաղում են
H A#m D#m A#m F#
Ցերեկներն անիրական,
H F#
Գիշերները մենք գտնում ենք
E Bb
Մեր դեմքերը իսկական:

D#m Bb
Մո՛ւթ ամպեր, մի՛ փակեք լուսնի դեմքը,
C# D#
Թո՛ւյլ տվեք զրույցը ավարտել,
G#m D#m
Ես, լուսինն, այն շունն ու ջրափոսը
F Bb D#m C#
Շա՜տ վաղուց իրար չենք հանդիպել:

Շունը, որ կանգնած էր իմ կողքին,
Դունչը մոտեցրեց ջրափոսին,
Նա այնտեղ տեսավ կլոր լուսնին
Եվ ասաց դատարկ այդ ափսեին:

Որ իր հայրը ցեղական էր,
Մայրն՝ անհայտ ցեղի մի շուն,
Նրանց կապն օրինական չէր,
Ու ծնվեց մի որբ անտուն:

Որ անվերջ այս գզվռտոցը
Հանուն մի կտոր հացի
Ապրելու միակ միջոցն է,
Որ կյանքից չուտես քացի:

Կյանքը մեր կեղտոտ այս ջրափոսն է,
Ուր լուսնի դատարկ ափսեն է շողշողում,
Կան մարդիկ, որոնք այնտեղ թքում են,
Իսկ ոմանք լուսին են որոնում:

Եվ հանկարծ, ջրափոսից սառած,
Դուրս լողաց լուսինը սփրթնած,
Նա մեզ մոտեցրեց իր դեմքը թաց
Եվ ահա՛ թե ինչ նա շշնջաց:

Որ երգերը մեր ցավերն են՝
Բոլորից թաքուն պահած,
Որ գիշերը մենք ոռնում ենք՝
Աշխարհի դեմ դառնացած:

Ու մի պահ մեր դեմ բացում է
Դրախտի դռներն Աստված,
Շներին նա կերակրում է
Ու փակում վերքերը բաց:

Իսկ այնտեղ բոլոր շները կուշտ են,
Պոետներն ունեն գինի ու հաց,
Եվ երգերն այնտեղ ոչ թե ոռնում են,
Այլ երգվում են մինչև լուսաբաց:

Ու պոկում են շղթաները
Պոետները ու շները կատաղած,
Գիշերվա մեջ համբարձվում է
Նրանց երգն աղոթք դարձած:

Ու թռչում են պոետները
Շների հետ խենթացած,
Այնտեղ, ուր արդեն բացել է
Դրախտի դռներն Աստված:
Ruben Hakhverdyan es u lusin@ miasin chords
Ruben Hakhverdyan te inchu en poetner@ ev shner@ @nkerner chords

 
ԱՐԻ ԻՄ ՍՈԽԱԿ (Lyrics + Chords)
ՍԵւ ՈՒ ՍՊԻՏԱԿ (Lyrics + Chords)

Empyray chords

© 2011 Armenian Music Chords All rights reserved.