Dm A
Հեռանում են պոետները
A# Dm
Դատարկված այս հին տաճարից,
Am Gdim
Թվում է թե փուլ է գալիս
A# Dm
Հանգրվանը հանճարների:
Dm A
Հեռանում են, չափսոսալով,
A# Dm
Կռունկների երամի պես,
Am Gdim
Չեն էլ փորձում ոչինչ փրկել
A# A
Սուրբ Տաճարից, երազների:
Տաք երկիր են ասես չվել,
Թվում է թե լույս են գտել,
Բայց մոլորված երամի պես
Ճիչն է լսվում հեռուներից:
Dm A#
Դու մնացիր, չհեռացար,
Gm A
Քո քար սիրտը մոխիր դարձավ
Dm A#
ՈՒ երգեցիր մենակ կանգնած,
Am Dm
Քամիներին ու ժայռերին
A# Am Dm
քամիներին ու ժայռերին
ԵՎ ժայռերը կենդանացան,
Հին տաճարը դղյակ դարձավ,
ԵՎ լռում է քո մոգական երգը հանկարծ….երգը հանկարծ:
Հեռուներից ճիչն է լսվում
Պոետների, որ հեռացան:
Դու մնացիր, չհեռացար,
Քո քար սիրտը մոխիր դարձավ
ՈՒ երգեցիր մենակ կանգնած,
Քամիներին ու ժայռերին….. քամիներին ու ժայռերին:
Ակորդները տրամադրել է Վահրամ Մթնշաղը