armen

 

Am F E
Մի նայիր աչքերիս մեջ.
Am F E
Այնտեղ մութ, անթափանց աշխարհ է,
C G
Ուր գրված է ամեն էջ,
Am E7
Որտեղ մուտքը անհնար է:

C G
Թե սա լոկ մի պատրանք է,
Am E7
Թող իսկույն ու իսպառ չքվի,
F E
Թե մի սին հրապուրանք է,
F E
Թող երբեք էլ չայցելի:

Am F E
Մի նայիր աչքերիս մեջ,
Am F E
Ինձ կարդում ես գրքի նման:
C G
Այնտեղ կա մի տխուր վերջ`
Am E7
Պատմություն անվերջաբան:

C G
Ես խաղալ անկարող եմ,
Am E7
Հանձնվել էլ քեզ չեմ ուզում:
F E
Ես կիսատ մի երկտող եմ,
F G
Որ սրտերը գոց չի հուզում:

C G
Քեզ դեռ չեմ ճանաչում,
Am E7 F
Բայց արդեն սպասում եմ ու ատում ինձ,
Dm E7
Որ գերվել եմ առաջին հայացքից:
C G
Քեզ դեռ չեմ ճանաչում,
Am E7 F
Բայց արդեն սպասում եմ ու ատում ինձ,
Dm E7 Am
Որ գերվել եմ քեզ մի հայացքից:

Մի նայիր աչքերիս մեջ,
Այդ հայացքը այնքան ծանոթ է:
Թող ո’չ սկիզբ լինի, ո’չ վերջ,
Ու թող շուտ բացվի առավոտը:

Անկատար այն համբույրը,
Թող մնա լոկ թղթի վրա,
Եվ մեղմիկ խնկաբույրը,
Թող ցրի շունչը նրա:

Քեզ դեռ չեմ ճանաչում,
Բայց արդեն սպասում եմ ու ատում ինձ,
Որ գերվել եմ առաջին հայացքից:
Քեզ դեռ չեմ ճանաչում,
Բայց արդեն սպասում եմ ու ատում ինձ,
Որ գերվել եմ քեզ մի հայացքից:

Am F E Am
Մի նայիր աչքերիս մեջ…Վերջ…

 

Em H Em
Մրցության մեջ տարօրինակ
H
Կյանքի ծովում փոքրիկ նավակ,
C H
Ճոճվող կայմի վրա պարզած ճերմակ դրոշակ…
Em H Em
Սակայն ես դեմ եմ այս խաղին,
H
Նրա անմիտ կանոններին,
C H Em
Որտեղ կա°մ դու, կա°մ ես պիտի հասնենք ափին…

G
Արդյոք ունե±մ ես այլընտրանք`
H7
Կյանք առանց սեր կամ սեր անկյանք,
H7 C H7
Ու հեռավոր հորիզոնում մարող լույսի վերջին սփոփանք…
G
Ու թե ունեմ ես ընտրություն,
D
Ապա չկա տարակուսանք.
C Am
Իմ որոշումն է անկասկած`
C H7 Em
Հավերժ սիրո մեծ հաղթանակ…

Ես փախչելու տեղ էլ չունեմ,
Ճակատագրին իմ դեմ առ դեմ,
Անխոս ու լիովին անզեն, պիտի կան•նեմ…
Այս հանելուկն աննպատակ
Մի փորձություն էր, չար կատակ,
Ես հանձնվում եմ, կամովին իջնում հատակ…

G H7
Ահա, վերցրու, հանձնում եմ քեզ բանալիները դռների,
H7 C H7
Բանալիները իմ հոգու երկար ու ձիգ միջանցքների,
G H7
Խոստովանում եմ վերջապես, որ քեզ պարտվել եմ, երևի,
C Am C H7 Em
Ու հաղթանակը այլ գնով ինձ հարկավոր չէ հիրավի…

Մրցության մեջ տարօրինակ
Կյանքի ծովում փոքրիկ նավակ
Ճոճվող կայմի վրա պարզած ճերմակ դրոշակ…

 

Em C
Երբ կգա նոր գարուն,
Am C H7/B7 E
Ու սառույցի միջից փախչի առուն,
E C
Ինձ փնտրեք ձորերում,
Am C H7/B7 E
Որտեղ միայն քամին է պտտվում:

CH Em GH G
Սարերով, լեռներով
C Am H
Ես անցա խենթ քամու թևերով:
CH Em G H7G
Լճերով, գետերով
C Am H
Հոսեցի ես աղի արցունքով:

Էլ չկա երազանք,
Ոչ էլ անբիծ սիրո կապույտ բաղձանք:
Երբ անխոս, անխռով
Դու հեռացար ինձնից լուսնի շողով:
Ակամա քեզ գտա, կորցրեցի քեզ, նորից, ակամա:
Օրերով, գիշերով փնտրեցի ես` աղոթք ասելով:

C H7 C H7
Խառնվել են հիմա իրար լույս ու ստվերն ու աշխարհն արար,
Am H7
Այս կարոտի դեմ չկա դեղ ու ճար:
C H7 C H7
Դու դարձել ես մի լույս անմար, ես` տկար ու անմիտ խավար,
Am H7 Em
Զուր է արդեն ամեն բան ինձ համար:

Երբ կգա նոր գարուն,
Ու սառույցի միջից փախչի առուն,
Ինձ փնտրեք ձորերում,
Որտեղ միայն քամին է պտտվում:

Օրերով, գիշերով փնտրեցի ես աղոթք ասելով:
Խառնվել են հիմա իրար, լույս ու ստվերն ու աշխարհն արար
Այս կարոտի դեմ չկա դեղ ու ճար:
Դու դարձել ես մի լույս անմար,
Ես տկար ու անմիտ խավար,
Զուր է արդեն ամեն բան ինձ համար:
Զուր է արդեն ամեն բան ինձ համար…

 

Em D
Մառախուղի շղարշն է շուրջս`
C H7
Կիսաթափանց մի վարագույր,
Em D
Իմ ուղեկիցն ինձ անծանոթ է`
C H7
Թափառական աշուղ մի կույր…
C H7 C H7
Ու ես էլ` նրա պես, խարխափելով ասես,
Am H7 C Am H7 Em
Ամեն ձայնի ականջալուր, քայլում եմ` չգիտեմ թե ուր…

Ահա կարծես խշշում է գետը,
Քայլում ենք մենք հոսանքն ի վեր,
Այնտեղ, ասում են, արևոտ է,
Կապույտ երկինք, ճերմակ ամպեր,
Անծիր երկնակամար, կարմիր արև անմար…
Ասում են` լույսն է անխավար այն տեսնողի համար…

Em H7 C H7
Թե կասեն` էլ չկամ, չհավատաս,
Em H7 C H7
Երբ աշնան գիշերով դուռդ բանաս,
Am H7 Em C
Հովի հետ ներս կգամ, մոմի հետ կխաղամ.
Am H7 Em
Իմ գալը դու կիմանաս…

Ահա արդեն զանազանում եմ
Ուրվագծերը խավարից:
Ու մեկ առ մեկ ինձ մոտենում են
Ծանոթ դեմքեր իմ անցյալից`
Բարի ու ժպտերես, կանչում են ինձ ասես,
Իսկ ես, կապված թելով անտես, դեռ որոնում եմ քեզ…

Թե կասեն էլ չկամ, չհավատաս,
Երբ աշնան գիշերով դուռդ բանաս,
Հովի հետ ներս կգամ, մոմի հետ կխաղամ.
Իմ գալը դու կիմանաս…

 

Խոսք` Վ. Գյոթեի
Թարգմ.` Հովհ. Թումանյանի
Երաժշտ.` Ռ. Մելիքյանի

Am Dm Am
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
C G Am
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Am Dm Am
Վարդը տեսավ, ուրախացավ,
Em Am
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
C Dm Am
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Am Em Am
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չըմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

 


Ակորդների պարզեցված տարբերակ։

Em Bm Am Em
Կրակի մեջ խունկ լցնիմ
Em Bm Am Em
Քամին հոտը երկինք տա
Em Bm Am Em
Տանի մեր ծով սարերին
Em Bm Am Em
Կարոտ հոգիս զովանա,
G D Am Em
Մոռցած քարին ճեղք է բացվել,
Bm Am13(002010)Bm Am
ճեղքն ելել է պատն ի վեր
G D Am Em
Պապանց դաշտի խոտը կարճ է
Am13 Em9(024000)Am13 Em
Մըր տուն թողել ենք անտեր:

Կրակի մեջ խունկ լցնիմ
Քամին հոտը երկինք տա
Թլոլ մանչս ծուռ հարցնէ-
Ապո քամին ուր կերթա
Մոռցած քարին ըսեմ մանչիս
Ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Ձագուկ հոն է տունը մեր:

Կրակ լցնիմ փուշ ու կսկիծ
Քամին մուրը երկինք տա
Թլոլ մանչիս սեղմեմ դոշիս
Կարոտ հոգիս զովանա,
Ծով սարերի փաայլը տեսնիմ
Մանչիս զուլալ աչքերում
Ծով սարերից քամին իջնի
Մեզի գրկէ տանի տուն:
Մոռցած քարին ըսեմ մանչիս
Ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Ձագուկ հոն է տունը մեր…
Ձագուկ հոն է տունը մեր…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

Em Am
Գերանդին ուսս առնիմ,
C B7
Գյուղի միջով անցնիմ,
Em Am
Սարի դոշով իջնիմ,
C B7
Արտի փեշին հասնիմ:

Արտի հունձը պրծնիմ,
Ծառի հովին նստիմ,
Տաք լավաշը պոկեմ,
Պանիր բրդուջ էնեմ

Ոտս քարին զարգեմ,
Առվից պաղ ջուր խմեմ,
Զուլալ ջուրը սարի
Ջիգյարս հով կանի:

Գերանդին ուսս առնեմ,
Գյուղի ճամփեն բռնեմ,
Փունջմ ծաղիկ քաղեմ,
Յարիս նվեր տանեմ:

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

intro. Am/A, Em/E(p-i-m-i-a-i-m-i). F7/F, Em/D(p-i-m-i) Am/A(p-i-m-i-a-i-m-i)

Am Em
Սարեն հովիկ կուգա,
F Em Am
Լաո, ծաղիկ ես,
Am EM
Մըր էրգրեն ձենիկ կուգա,
F Em Am
Լաո, տաղիկ ես,
C G
Մըր Ծովեն ալիք կուտա,
F Em Am
Լաո, ափիկ ես,
AM Em
Էրգրեն բերած լուսըմ կա,
F Em Am
Լաո, կպայես:

Սարեն բոբիկ էկավ
Քու պստիկ ախպեր,
Մըր Ծովեն արցունք խման
Քու պստիկ քուրեր,
Ասկյար մըր էրգիր վառեց,
Լաո, լավ հիշէ,
Ասկյար մըր օջախը մարեց,
Լաո, ժամն հիշէ:

Սարեն բոցիկ կուտա,
Ֆիդայոնց մեռնիմ,
Մըր էրգրեն ձենիկ կուգա,
Լաո, քել ելնինք,
Թե ընձի զարկեն մեջքեն,
Զարկդ ձիգ պայէ,
էրգրեն բերած մըր լուսեն
Կրակմ վառե:

Սարեն հովիկ կուգա
Լաո, ծաղիկ ես…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

Am E Am E Am
Մերկ փողոցները տխրում են, մրսում են ծառերը…
Am E AM E Am
Սառը քամին պոկել է նրանց դեղնած շորերը.
A7 Dm G C E
Ձյունը ճերմակ գալիս է, մերկ ճյուղերին նստում է,ծածկում է,
E7
Ձմեռ է…
A7 Dm F C E
Ձյան փաթիլները իջնում են, լուսամուտիս հպվում են, հալվում են, կաթում են:

Իսկ սենյակում մի սև փաթիլ պատից կախված անհոգ ճոճվում է,
Ձյան փաթիլները հալվում են, իսկ այս մեկը անվերջ խաղում է,
Նրան ինչ, թե այս աշխարհում ձյան փաթիլները սպիտակ են լինում,
Նա սև է,
Նրան ինչ, թե մեր փողոցում ձյան փաթիլներն երկնքից են իջնում,
Նա ճոճվում է:

Ձյան փաթիլները պարում էին, խաղում էին, փողոցին նստում էին,
Իսկ սենյակում սև փաթիլը նորից անհոգ, անհոգ ճոճվում էր,
Նրան ինչ, թե իմ սեղանին, պարապ դրված է սառը գինին,
Նա սև է…
Նրան ինչ, թե մեր փողոցում ձյունը վերջին ճամփան է լցնում,
Նա ճոճվում է…

Am E Am E Am
Մերկ փողոցները տխրում են, մրսում են ծառերը…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

Am F7 G Am
Աստվածային անունդ է իմ սրտում,
Am F7 G Am
Բաբախում ես աստղի նման հեռվում,
Dm Am Dm Am
Քո կողքին կանգնում եմ, համրի պես լռում եմ,
C G Dm Am
Իմ սրտի ձայնն եմ խեղդում:

Քեզ կասեն աչքերս ամեն ինչ,
Իսկ շուրթերս լռում են ամաչկոտ,
Ու նորից նայում եմ, համրի պես լռում եմ,
Իմ սրտի ձայնն եմ խեղդում:
Ու նորից նայում եմ, համրի պես լռում եմ,
Իմ սրտի ձայնն եմ խեղդում:

Երբ իջնի քունը աչքերիդ,
Երազում ամեն ինչ քեզ կասեմ,
Բայց երբ քեզ տեսնում եմ, ես նորից լռում եմ
Իմ սրտի ձայնն եմ խեղդում,
Բայց երբ քեզ տեսնում եմ, համրի պես լռում եմ
Իմ սրտի ձայնն եմ խեղդում…
Իմ սրտի ձայնն եմ խեղդում…

Ակորդները տրամադրել է հեղինակը

© 2011 Armenian Music Chords All rights reserved.