Dm Գիշեր է գիշեր, անքուն մի գիշեր, Dm Gm Սառած փողոցում մենացած լապտերներ, Gm A Gm A Լույսերը մարել են բոլոր տներում, Gm A Dm Փողոցները դատարկ են, իսկ ես սեր եմ մուրում: Gm A Dm Գիշեր է, գիշեր է, գիշեր… Անշունչ, քարակերտ երկինք սլացող, Հույսի տաճարներ դեպի վեր խոյացող, Քամին է միայն պատերին ձեր հպվում, Չկա ոչ մի սիրտ, ոչ ոք չի աղոթում: Գիշեր է, գիշեր է, գիշեր… Անշունչ-շնչավոր, խաչակիր–մուրացկան, Որ քարոզ է անում դառնամ բարեկամ, Փայտի կտորին համբույրն իմ դրոշմեմ Ու գրպանը մի քիչ դրամով ես լցնեմ: Գիշեր է գիշեր է գիշեր Աստղափայլ շքերթից կոչեր եմ լսում, Որ շատ շահավետ է լինել բանսարկու Կամ գոնե մի քիչ լինեմ հնազանդ, Մի քիչ դավադիր ու մի քիչ էլ կավատ Գիշեր է, գիշեր է, գիշեր… Դատարկ է շուրջս, փողոցն է քնած, Շներն գազազել են սովից գայլացած, Ոհմակ են կազմել հանուն մի բանի` Ավար հայթայթել մի ճոխ սեղանի: Գիշեր է, գիշեր է, գիշեր… Գիշեր է վաղուց, փողոցն է քնած, Դատարկ են տները, հոգիները` սառած: Մենակ չափչփում եմ փողոցը դատարկ, Ես սեր եմ մուրում, բայց գտնում լոկ խաբկանք: Գիշեր է, գիշեր է, գիշեր... Առավոտ կբացվի, մարդիկ կարթնանան, Հույզերս անհամար կտանեմ գերեզման, Կդառնամ զինակից այն մեծ բանակին, Որ սեր է բաշխում անկեղծ, թանկագին: Բայց դեռ գիշեր է, գիշեր է, գիշեր…
Ակորդները տրամադրել է Հեղինե Վանեցյանը