Gm
Կապել են ամուր փալասով քո աչքերը,
ձեռքիդ էլ կախել կշեռքը ժանգոտ,
ոնց որ գողացել են քո կշռաքարերը
արդարություն ես դու կույր ու վախկոտ,
Cm
դու ես արձան որ դատում ես իմ բախտը,
դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Gm
լիզում հաստափոր և փոշոտ հատորները
D#
ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Cm D Gm
և տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի:

Gm
Ես հեգնեցի հին ու նոր կուռքերին իմ,
դու ինձ չես տեսնի գլխակոր ծնկաչոք,
կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
չես վախեցնի ծայրագույն հոդվածով,
Cm
դու ես արձան որ դատում ես իմ բախտը,
դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Gm
լիզում հաստափոր և փոշոտ հատորները
D#
ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Cm D Gm
և տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի:

Cm Gm
Կիսատ թռիչքը երազիս
Cm Gm
և լուռ տրոփը լույսերի
Cm D Gm
այն ինչ այսօր չհասկացա,
F Bb
այն ինչ աստղի ես չհասա
D Gm
և ինչ հեքիաթ որ չապրեցի,
D#
բնավ արանց տագնապների
Cm D Gm
հաջորդ կյանքին ես հանձնեցի:

Cm
Թևերս սպիտակ իմ մարմնին կարեցի,
մոտեցա ես եզրին քո բերդի պարսպի,
և լուռ ժպիտով երկնքին նայեցի,
գոռում են կանգնիր կջարդվես մի թռչիր …
Gm
Ցատկեցի:
Arthur Meschian Trichq – lyrics and chords

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.