Am
Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
Dm
Կրկնվող պատմություն,
E
Դռներս բաց են եղել միշտ քո առջև,
Am
Ճակատագիր իմ դառնություն:

Դու ժպտում ես կանգնած իմ շեմին,
Խնդրեմ, ներս համեցիր,
Ես նույնիսկ ուրախ եմ քո գալուն,
Խնդրեմ մի կասկածիր:

Գիտեի, որ կգաս, չես սիրում սպասեցնել,
Դռներս բաց են տես,
Կներես, սեղանին միայն գինի եմ դրել,
Որն ինձ հետ մինչև վերջ խմես:

Եվ երբ ես կհարբեմ,
Աչքերս կմշուշվեն,
Շուրթերս կհամբուրես,
Ու դաշույը ձեռքիդ,
Համբույրի ժամանակ,
Սիրտս կխրես:

Դե խփիր, մի սպասիր,
Տես կանգնած եմ պատրաստ
Թող ձեռքդ չդողա:
Քո նոր վերքն իմ սրտում,
Մի նոր երգ կդառնա,
Հավատա, հավատա:

Դու դարձյալ ինձ մոտ ես եկել,
Կրկնվող պատմություն,
Ես քեզ սպասում եմ վաղուց,
Ճակատագիր իմ դառնություն:

Դե խփիր, մի սպասիր,
Տես կանգնած եմ պատրաստ
Թող ձեռքդ չդողա:
Քո նոր վերքն իմ սրտում,
Մի նոր երգ կդառնա,

Հավատա, հավատա,

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.