Sep 102013
Dm Em
Կյանքը հոսում անցնում է,
Am
Ետ չես բերի:
Dm C7
Օրերը շուրջն իր ժողվելով`
C7 C
Դարձնում շղթա մի հուշերի:
A7
Ես, կալանված այդ շղթայով,
Dm
Նոր օղակներ ձուլում հատ-հատ,
Em
Որ իմ շղթան երկար լինի,
Am
Տեսնեմ մարդկանց, տեսնեմ ես լույսը արևի:
Կար ժամանակ, երբ սիրտը իմ` սիրով լցված,
Կարեկցանքով և օգնության տենչով զինված,
Եվ ես մտածում էի այդպես կապրեմ
Ողջ կյանքը իմ,
Մնաց հեռվում իմ կյանքը,
Մոտիկ մնաց մի սիրտ տառապածի:
Ինչքան սրտում ունես երազ,
Այնքան դժվար է պայքարել,
Օտար ինչ-որ երկինքներում
Մարտի ես դու քո դեմ հանել
Ոհմակ ուժգին, որ ամեն օր`
Տարեց տարի
Քո երազից պատառ պատառ լափում է,
Քեզ իջեցնում “կյանք” ասածին:
Այսպես հոսում է կյանքը մեր,
Մաշում ինձ հետ իմ պես
Մաշում սրտեր բազում:
Կարեկցանքով ոչինչ, ավա~ղ,
Էլ չես փոխի.
Մնացին հեռվում սրտեր,
Մոտիկ մնաց մի սիրտ տառապածի:
Կյանքը հոսում անցնում է, ետ չես բերի,
Օրերը շուրջն իր ժողվելով`
Դարձնում շղթա մի հուշերի:
Ես, կալանված այդ շղթայով,
Նոր օղակներ ձուլում հատ-հատ,
Որ իմ շղթան երկար լինի,
Տեսնեմ մարդկանց, տեսնեմ ես լույսը արևի:
Ակորդները տրամադրել է Հեղինե Վանեցյանը