Ցուցափեղկում սառած հավեր կան անգլուխ,
Ցուցափեղկի մայթին` շարժվող ամբոխ,
Հապճեպ եռկուշաբթի, հավի տեղական միս,
Օրերը անգլուխ ինչ շուտ դարձան ամիս:

Նորից երկուշաբթին ջղայն, անօգնական,
Ձեռքերը կպարզի եռեքշաբթի օրվան,
Նորից կբամբասի հարբած կիռակիից,
Դատարկապորտ ու ծույլ այդ անբանից:

Չորեքշաբթին միշտ զուսպ, հանգիստ գլխով կանի,
Ու հինգշաբթին կհորանջի մինչև ուրբաթ,
Շաբաթ, ինչ լավն ես դւ ու աննկատ,
Ինչ հուսալի է միշտ քո առավոտը:

Իսկ կիրակին նորից չգիտի` ինչ անի,
Ոնց զառմացնի բոլոր շաբթիներին,
Ելավ փողոց, հետո մի քիչ թրև եկավ,
Ու հայհոյեց բոլոր այս օրերին:

Ռեստորանում հարբած նա կռիվներ սարքեց,
Փնտրեց ու չգտավ իրեն հարմար մեկին,
Առավոտյան նրան խմած-քնած գտավ,
Ջղայն., նեվային եռկուշաբթին:

Ցուցափեղկում սառած հավեր կան անգլուխ,
Ցուցափեղկի մայթին` շարժվող ամբոխ,
Ասսես երազ է սա, որ չի վեջանալու,
Այսպես երկարելու ու կյանք է դառնալու:

Որ կյանք են դառնալու հապճեպ երկուշաբթին
Եվ կիրակին հարբած և զուսպ չորեքշաբթին:
Օրացույցից հերով պակվում-ընկնում են ցած,
Օրերը անգլուխ, օրերը անգլուխ,
Օրերը անգլուխ… օրերը գլխատված:

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.