Dm
Գիշեր է գիշեր, անքուն մի գիշեր,
        Dm                 Gm
Սառած փողոցում մենացած լապտերներ,
Gm       A        Gm   A
Լույսերը մարել են բոլոր տներում,
Gm         A                          Dm
Փողոցները դատարկ են, իսկ ես սեր եմ մուրում:
Gm        A       Dm
Գիշեր է, գիշեր է, գիշեր… 

Անշունչ, քարակերտ երկինք սլացող,
Հույսի տաճարներ դեպի վեր խոյացող,
Քամին է միայն պատերին ձեր հպվում,
Չկա ոչ մի սիրտ, ոչ ոք չի աղոթում:

Գիշեր է, գիշեր է, գիշեր… 

Անշունչ-շնչավոր, խաչակիր–մուրացկան,
Որ քարոզ է անում դառնամ բարեկամ,
Փայտի կտորին համբույրն իմ դրոշմեմ
Ու գրպանը մի քիչ դրամով ես լցնեմ: 

Գիշեր է գիշեր է գիշեր 

Աստղափայլ շքերթից կոչեր եմ լսում,
Որ շատ շահավետ է լինել բանսարկու
Կամ գոնե մի քիչ լինեմ հնազանդ,
Մի քիչ դավադիր ու մի քիչ էլ կավատ 

Գիշեր է, գիշեր է, գիշեր… 

Դատարկ է շուրջս, փողոցն է քնած,
Շներն գազազել են սովից գայլացած,
Ոհմակ են կազմել հանուն մի բանի`
Ավար հայթայթել մի ճոխ սեղանի: 

Գիշեր է, գիշեր է, գիշեր… 

Գիշեր է վաղուց, փողոցն է քնած,
Դատարկ են տները, հոգիները` սառած:
Մենակ չափչփում եմ փողոցը դատարկ,
Ես սեր եմ մուրում, բայց գտնում լոկ խաբկանք: 

Գիշեր է, գիշեր է, գիշեր... 

Առավոտ կբացվի, մարդիկ կարթնանան,
Հույզերս անհամար կտանեմ գերեզման,
Կդառնամ զինակից այն մեծ բանակին,
Որ սեր է բաշխում անկեղծ, թանկագին: 

Բայց դեռ գիշեր է, գիշեր է, գիշեր…

Ակորդները տրամադրել է Հեղինե Վանեցյանը

vakhtang harutyunyan – gisher e, gisher e lyrics and chords

 
© 2011 Armenian Music Chords All rights reserved.