C Dm
Նա է իմ միակ, միակ սերը,
Dm C
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը,
C Dm
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Dm C
Ես ասում եմ ձեզ դա դատարկ բան է։

Dm G
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
C Am
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
F E Am
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ։

Իսկ այդ ժամանակ, դատարկ փողոցում
Քայլում էր մի տղա՝ ձեռքերը գրպանում,
Սողում էր ու ժպտում՝ չգիտես թե ում,
Քայլում էր փողոցով չգիտես թե ով։

Պատուհանիդ լույսը դեռ վառվում է,
Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է։
Պատուհանդ բաց արա ու տես,
Փողոցում կանգնած սպասում եմ ես,
Փողոցում կանգնած սպասում եմ ես քեզ։

Իսկ այդ ժամանակ աղջկա սենյակում
Տիրում էր կատարյալ իրարանցում,
Հայրիկը աղջկա՝ գիտության թեկնածուն,
Ասում էր մայրիկին՝ տնային տնտեսուհուն։

Ախ, նորից եկավ այդ հիմար լակոտը,
Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը։
Եվ առանց անդրավարտիք հայրիկը
Ասում էր՝ ախ ես դրա… մայրիկը…
Լսում էր նրան…

Նա է իմ միակ, միակ իմ սերը,
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը։
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Ես ասում եմ ձեզ դա դատարկ բան է։
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ։
Ruben Haxverdyan – na e im miak sere lyrics and chords

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.