C Bb F C
Հայը հաղթել է քեզ արի ու տես ոսոխ անտես
Հայը հաղթել է հար ու հաղթահար քայլել ասպես
Քեզ աղոթում ենք հայ եղիր վստահ ու անկոտրում
Երբ հավաքվում ենք մենք ***** հավաք դառնում ենք զենք

Am C G
Ղարաբաղը մերն է ու տերն է մեզ պահապան
Ղարաբաղը մենք ենք ու հենք ենք իրար համար

Միշտ իրար կողք կողքի հայ **** Արցախ Աշխարհ
Ու միասին են միշտ պայքար ու ճիշտ կորուստ ու վիշտ
Ղազաչենցոց վանքից զանգերը սուրբ պիտի հնչեն
Ու թե կռիվ լինի հերոսներին պիտի կանչեն

Ղարաբաղը մերն է ու տերն է մեզ պահապան
Ղարաբաղը մենք ենք ու հենք ենք իրար համար

Razmik Amyan Karabakhe mern e chords

 

Am…………….Am/F
Հիմա ուշ աշուն է,
Am/F#……..Am/C…..Dm……….E7……………..Am……E
Ծերացած մի շուն է թափառում խոնավ ու ցուրտ այգում:
Am………………….Am/F…………Am/F#
Ժանգոտ կարուսելը, որն արդեն հոգնել է,
Dm………………E7………..Am E7
Ինձ իմ մանկությունն է հիշեցնում:

C
Երջանիկ ծիծաղը 
G/B
Արդեն քմծիծաղ է`
Gm/Bb………………………A7
Խռպոտած հնչյուն իմ կոկորդում,
Dm…………………………G7
Մոլորված թռչուն մութ երկնքում:

C………․․….Am……..C………Em
Մի ծեր շրջմոլիկ` դեմքով ապխտած,
C…………A7………………..Dm
Նայեց աչքերիս ու հայացքս կարդաց,
G7…………C………A7………Dm
Այդ ես հայելում տեսա ինձ հանկարծ,
C……………….F……….C……G7…..C
Որքա¯ն ինձ փոխեց այս կյանքն անիծված:


Ես համտեսել եմ կեղտոտ այս կյանքը,
A7……………………………Dm
Ապրել քեզ պես անտեր, անտուն:
Dm……………………………G7
Մենք եղբայրներ ենք, աշնան արևը,
…………………………C…G7C
Մեզ նույն արևն է ջերմացնում:

Հիմա ուշ աշուն է,
Ես քեզ դեռ հիշում եմ, իմ խե°նթ ու խելա°ռ ջահելություն,
Հիմա ուշ աշուն է,
Ես քեզ դեռ հիշում եմ, քեզ` իմ վաղանցի°կ երջանկություն:

Երբ որ սերը մերն էր,
Երբ որ նա մեր տերն էր,
Երբ քաղաքը մեզ էր պատկանում,
Մեր քաղաքը մեզ էր պատկանում:

Հե¯յ, ծե°ր շրջմոլիկ, կանգնի°ր, մի° գնա,
Կանգնի°ր իմ կողքին և մի° հեռանա,
Դու ես եմ կարծես, գտնենք մի անկյուն,
Ես քեզ կպատմեմ իմ կյանքը անտուն:

Իսկ ես սիրում եմ ապրել իմ կյանքը
Լքված ու մութ այս քաղաքում,
Ուր ինձ սիրում են և հավատում են,
Ուր իմ երգերն են դեռ երգում:

Իմ ունեցածը, իմ չունեցածը
Այս քաղաքում եմ ես պահում:
Ես իմ ապրածը և երազածը
Դեռ իմ լեզվով եմ ես երգում:
Հիմա ուշ աշուն է,
Ես քեզ դեռ հիշում եմ, քեզ` իմ վաղանցի°կ երջանկություն:

Երբ որ սերը մերն էր,
Երբ որ նա մեր տերն էր,
Երբ քաղաքը մեզ էր պատկանում,
Մեր քաղաքը մեզ էր պատկանում:

Հե¯յ, ծե°ր շրջմոլիկ, կանգնի°ր, մի° գնա,
Կանգնի°ր իմ կողքին և մի° հեռանա,
Դու ես եմ կարծես, գտնենք մի անկյուն,
Ես քեզ կպատմեմ իմ կյանքը անտուն:

Իսկ այս քաղաքը, որ դեռ սպասում է
Զավակներին իր կորցրած,
Հոգեվարքի մեջ ասես տեսենում է
Նրանց գալուստը ուշացած:

Քո զավակները, որ քեզ լքել են,
Կգան մի օր քեզ մոտ հանկարծ,
Քանի որ կյանքը օտարության մեջ
Անտանելի է անկասկած:
Հիմա ուշ աշուն է,
Ես քեզ դեռ հիշում եմ, քեզ` իմ վաղանցի°կ երջանկություն:

Ակորդները տրամադրել է Գոռ Ղազարյանը

 

Am AM/G AM/F
Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա
G Dm/B Am
Տղերքը հերթով ինձ այցի կգան,
F Dm/B
Ասացեք նրանց՝ թող չմոռանան,
E E7 Am
Որ մի լավ հարբեն ուշ երեկոյան։

Աղջիկները թող արցունք չթափեն,
Հորիզոնական դիրքով երբ տեսնեն,
Չէ որ դիրքը այդ հայտնի է նրանց,
Նրանց հուշերում ես կապրեմ պառկած։

Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա,
Թող որ համբուրվեն աղջիկ ու տղա,
Ու երբ գինովնան սիրո համբույրից,
Թող մի երգ հիշեն իմ հին երգերից։

Ու թող թևածի Աստվածը սիրո
Եվ իմ գերեզմանն օծի սուրբ գինով,
Ու թող ծածանվեն վարսերը նրա,
Ում անունը միշտ գաղտնի կմնա։

Խորհրդային բիրտ բարքերի սև էջ,
Մենք մեզ թերթեցինք ու գտանք մեր վերջն,
Այնտեղ կարմիրով գրված էր՝ դժոխք,
Ո՞ր մեղքի համար՝ չգիտեր ոչ ոք։

Բայց մենք ընտրեցինք կյանքն անապահով,
Ու տղերքի հետ դուրս ելանք բաց ծով,
Որ հավատարիմ մեր խենթ երազին
Չդառնանք երկրի հնազանդ գերին։

Թող Աստված ների մեղքերն իմ որոշ,
Կյանքն իմ անհանգիստ, վարքն իմ անորոշ,
Ես նրա կամքով երգեր եմ գրել,
Փորձել երգերով մեղքերն իմ քավել։

Թող փառաբանվի անունը նրա,
Ում երգարանից երգեր գողացա,
Կյանքի մատյանից դասերն իմ առա,
Ում ներշնչանքով թաքուն հիացա։

Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա,
Տղերքը հերթով ինձ այցի կգան,
Ու հետո հերթով լուռ կհեռանան,
Որ հետո հավերժ ինձ ընկերանան։

Ակորդները տրամադրել է Գոռ Ղազարյանը

 

Am Dm
Սիրտս կը թռի ջաղջի քարին պես,
Dm E Am E F
Մարմինս կը փղրի ջաղջի ալրին պես,
F C F G C
Ե՞րբ պիտի լուսնա գիշերն դարի պես,
Am Dm E Am
Տեսնեի տղան խաչին լուսնին պես:

Տեսնեմ, կսեի, ձեռքիս վարդը տամ,
Վարդը որ չառնե, ոսկի խնձոր տամ,
Խնձորն երբ չառնե, մազս քաշեմ տամ,
Ան ալ որ չառնե, հոգիս քաշեմ տամ:

Ruben Hakhverdyan – anor lyrics and chords
Lilit Pipoyan – anor lyrics and chords

 

C#m
Երնեկ, թե այս նոր տարին
F#m C#m
Վերջ տար հայի ցավերին,
F#m C#m
Չարը կորչեր ու բարին
G# C#m
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ, թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին վարդ-անդաստան:

Երնեկ, թե այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրոշակ ծածաներ:

Երնեկ, թե այս նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:

A Dm

Dm
Հայեր, երբեք չերկմտիք,
Gm Dm
Կկատարվի այդ ամեն,
Gm Dm
Եթե իսպառ մենք հանենք
A Dm
Փոքրոգություն մեր սրտեն:
Ruben Hakhverdyan – anor lyrics and chords
Lilit Pipoyan – anor lyrics and chords

 

Gm D# Gm
Կարմիր ծաղիկ մը գարունի
Gm C#m Gm
Առտում ինձի նվիրեցիր,

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտում ինձի նըվիրեցիր,

D Gm
Խանդաղտանքներ ալ հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ,
Ուր դողաց սիրո սառսուռն, անցավ
D# A D Gm
Ու թովանքը հուր, հուր քո համբույրին,
G
Քո հուր համբույրին:

Gm Bb Cm D
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգին, հեգ հոգին,
D Gm
Ըզգաց սրտիդ հուրն արծարծուն, հուրն արծարծուն
G Cm
Ու մետաքսե ուղի մը զիս, ուղի մը սիզ,
A D Gm
Սեր ծաղիկին տարավ ածուն,

Հոն ժպտեցավ կյանքը ինձի, ժպտեցավ
Հմայլքներու հույլովն անցավ, հույլովն անցավ,
Եվ ուրվական մը, կասկածի ուրվական,
Անոր մոտեն երբեք չանցավ:
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտում ինձի նըվիրեցի
Robert Amirkhanyan – karmir caxik m@ garuni lyrics and chords
Syuzan Marqaryan – karmir caxik m@ garuni lyrics and chords

 

C
Մի չինացի իրեն համար
G C
Ձուկ էր բռնում առվակից հարմար
F C G C
Մոտեցավ մի չինացի,որը գնում էր հացի
F C
Նստեց ափը դիմացի
G C
Դարձան երկու չինացի

Երկու չինացի իրենց համար
Ձուկ էին բռնում առվակից հարմար
Մոտեցավ մի չինացի
Ասաց ՅԱ ԻԶ ՄԻԼԻՑԻԻ
Նստեց ափը դիմացի
Դարձան երեք չինացի

Երեք չինացի իրենց համար
Ձուկ էին բռնում առվակից հարմար
Մոտեցավ մի չինացի,քայլվածքով իր կանացի
Նստեց ափը դիմացի
Դարձան չորսը չինացի

Չորս չինացի իրենց համար
Ձուկ էին բռնում առվակից հարմար
Մոտեցավ մի չինացի
Իրականում վրացի
Նստեց ափը դիմացի
Դարձան հինգը չինացի…
Ruben Haxverdyan – chinaci lyrics and chords

 

Am E A Dm G C E

Am
Որքան արագ է պտտվում
E
Այս անիծյալ խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում
Am
Մեր ապրելու լավ ժամանակը։
C
Հետո դանդաղ, դանդաղ,
G
Կհեռանա ջահելությունը,
Dm
Հետո էլ ինչ երջանկություն,
Am E
Երբ մոտենում է ծերությունը։

Am
Մի օր պոկվեց թռավ
E
Իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ
Am
Չվեց դեպի հավերժությունը։
C
Կյանքի շեմին կանգնած էր լուռ
A Dm
Ու գլխահակ մի պատանի,
E
Երազանքներ ուներ մաքուր,
Am
Ձեռքին սպիտակ մի աղավնի։

(Am E A Dm G C E)

Բայց աղավնին թռավ հեռու,
Ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում
Նա թալանում է բոլորին։

Ու հազար ոտք կոխաց ճամփով
Շարունակեց քայլել իր կյանքը
Նա ում ձեռքից թռավ մի օր
Սպիտակ թռչունը երազանքը

Հիմա նրա ուսին թառել,
Հպարտ շարժում էր իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր
Դեպի կյանքի հորիզոնները։

Բայց երբ բազեն երկինք ճախրեց,
Մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց
Ու քաջ թռչունը ընկավ ցած։

Ու երբ տղան վերցրեց նրա
Դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Կյանքը նրան ոճիր թվաց,
Նա անիծեց ճակատագրին։

Ու ձմեռվա սառցակալած,
ճամփաներով ոլոր–մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած,
Դեպի վախճանը գլխիկոր։

Ագռավների երամը սև,
Ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր
Դարձան մարդու ճակատագիր։

Ու երբ կնքեց մահկանացուն
Մարդու մարմինը չարչրկված,
Նա իր հոգին տվեց Աստծուն
Որպես թռչուն մի հալածված։
Ruben Haxverdyan – kyanq mardkain lyrics and chords

 

Am G F Am

Am G Am
Գիշերվա աստղազարդ նկարում
C G C
Արթնացան շշուկները անուշ,
Dm Am
Եվ լուսինը դեմքիդ վրայով
G Am
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:

G Am
Պամ պարա պամ պա պարա պամ
Պարա պարա պա….

Նա փակեց քո աչքերը հոգնած
Ու լցրեց քո հոգին պատրանքով,
Ականջիդ նոր հույսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով:

Պամ պարա պամ պա պարա պամ
Պարա պարա պա….

Am Dm
Մոտեցի՛ր ու բա՛ց արա
Am Dm
Քո պատուհանը իմ փոքրիկ,
C F
Երևաց կարմիր արևը,
C F
Տե՛ս թռչում է նա երկինք:

Dm
Արևի ոսկե շողերը
Fm
Նկարել ենք քո պատին
C
Այս փոքրիկ հրաշք նկարը
G (C Am)
Այս ծառերն ու այս այգին:
Ruben Haxverdyan – Gisherva astghazart nkarum lyrics and chords

 
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է (Lyrics + Chords)
ՉՈԻՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՔԵԶ ՆՄԱՆ (Lyrics + Chords)

Ռազմիկ Ամյան

© 2011 Armenian Music Chords All rights reserved.