Dm Am
Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում,
E Am
Շուռ ու մուռ է գալիս անկողնում,
Dm Am
Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից,
E Am A7
Եվ ինձ հյուր եք եկել երազում,

Դուք հիշել եք տիկին, մեր սիրո ծառուղին,
Ուր եղյամն է հիմա փայլփլում,
Ես հիշում եմ, տիկին, այն քնքուշ օրիորդին,
Իմ հեռու հեռավոր հուշերում:

Am E Am
Ես հիշում եմ քաղաքն իմ,
C G C A7
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Dm Am
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
E Am A7
Եվ աղջիկներին քո աննման,
Dm Am
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
E Am
Եվ աղջիկներին քո աննման:

Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկին,
Ձեր ճնշումն է հիմա բարձրացել,
Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չի իջեցնի,
Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ չի փրկի,

Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք ազատում,
Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք…

Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման:

Իսկ հիշո՞ւմ եք, տիկին, մեր սիրո ծառուղին,
Կարուսելը մեր հին, ու այգին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո մեղեդին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո…

Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման:
erajishtneri qahaq

 

Hm
Նորից բացվում է լուսաբացը
Em Hm
Իմ առաջին ու վերջին սեր,
Em Hm
Երկինքը աչքերիդ պես թաց է
A G
Ճակատագրից, ճակատագրից
F# Hm
Ճակատագրից պոկված նվեր…

Վերջին անգամ ներիր ինձ տեր,
Ես կորցրել եմ քաջությունս,
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց
Բայց նա է հենց երջանկությունս…

Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկեթամբ շառանգությունը,
Ինչպես ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս…

Այս ինչ կախարդ ինձ կախարդեց,
Ով ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց ինձ ափ հանեց, Բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողությունը…

Ես իջեցրել եմ իմ դրոշը,
“Հպարտություն” կոչվող նավի,
Վիճակն իմ խիստ անորոշ է,
Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
Պարտության մեջ եմ կամովի…

Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ինձ ավաղ շուտ կլքի,
Իսկ իմ ծղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի…

Մի կողմ դրեք դատարկ վեճերը,
Աննպատակ ու անտեղի
Ես կորցրի մտքիս էջերը,
Եվ ճիշտ հասցեն, եվ ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի…

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քաղցր թույն, իմ սրտակեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր:
Ruben Haxverdyan – jermak dzi, chermak dzi, tjermak dzi lyrics and chords

 

Am
Բարի լույս, տիկին Արուս,
E
Քո լվածքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Am
Արցունքներդ քարացել են,

C
Խոհանոցդ մաս-մաքուր,
F Dm
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր
E
Տված հացդ օրհնված է:
Am
Եվ հիմա, նստած մենակ,
E
Դու հիշում ես քո անցյալը,
Իսկ մատներդ շարունակ
Am
Փորփրում են քո ձավարը:

C
Մարդը քո` վարպետ Արտաշը
F Dm
Իր հոգին Աստծուն տվեց,
Ու թեև վարքով անտաշ էր,
E
Բայց խելոք էր ձեռներեց:

Am
Նա ուներ ոսկե ձեռքեր,
E
Ու շարեց պատերը տան,
Նա կապեց կտուրը ձեր,
Am
Սարքեց դուռ ու պատուհան:

C
Իսկ հետո, երբ ծնվեցին,
F Dm
Զավակները քո աննման,
Տունը քո լցվեց սիրով
E
Ու շնչով երջանկության

Am
Նա ուներ մի թուլություն`
E
Մեզանից ո՞վ է անբիծ,
Սիրում էր ընկերություն
Am
Խմիչքի հետ ոգելից:

C
Ամուսինդ լուռ ու մունջ էր,
F Dm
Նա մռայլ էր, չխոսկան,
Երբ խմում էր` հայհոյում էր,
E
Հիշում մորդ անպայման:

Am
Ու թեև քեզ հայհոյում էր,
F Dm
Բայց իրոք, առանց թույնի,
Վաղեմի սովորություն է`
E
Մարդ պետք է արտահայտվի:

Բայց հիմա էլ նա չկա`
Տանդ սյունն ու հենարանը,
Մնացել ես մեն-մենակ
Քո դատարկ ու մռայլ տանը:

Զավակներդ չվեցին
Ու թռան օտար ափեր,
Նույնիսկ չեն էլ մտածում,
Որ թողել են քեզ անտեր:

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվացքը չորացել է,
Հայացքի մեջ քո անհույս
Արցունքներդ քարացել են:

Խոհանոցդ մաս-մաքուր,
Ամաններդ լվացված են,
Մեր համով-հոտով մորքուր,
Տված հացդ օրհնված է:

Բարի լույս, տիկին Արուս,
Քո լվածքը չորացել է,
Բարի լույս, տիկին Արուս
Տված հացդ օրհնված է…
Ruben Haxverdyan – bari luys tikin arus lyrics and chords

 

Am

C G C
Թույլ տուր սիրելիս իջնել փողոց,
G C
Հենց էսպես` առանց անձրևանոց,
Dm
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Am
Մարդկանցից մաքրել է փողոցները,
E Am A
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին,
Dm
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Am
Մարդկանցից մաքրել է փողոցները,
E Am
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին:

Իսկ մարդիկ փակվել են տներում,
Իրենց փայփայած օջախներում,
Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են,
Հաստավոռ կանայք, տես բանբաստում են,
Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն,
Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են,
Հաստավոռ կանայք, տես բանբաստում են,
Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն:

Դիմացի պատուհանից մի կին
Վախեցած նայում է լվացքին,
Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը
Կարծես թե ուրախ է ու զվարթ`
Անձրևը լվացել է նրա ժիգուլին,
Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը
Կարծես թե ուրախ է ու զվարթ`
Անձրևը լվացել է նրա ժիգուլին:

G C
Թույլ տուր, սիրունիկս,
E Am
Իջնել փողոց, առանց անձրևանոց,
G C
Քայլել անձրևի տակ, հենց էսպես, աննպատակ,
Am Dm
Աշնան վերջին, վերջին անձրևի տակ
G C
Վազել մտնել ուղիղ դպրոցի բակ:
E Am
Այնտեղ բոլորն իմ ընկերներն են,
E Am
Այնտեղ չունեմ թշնամիներ,
G C
Այնտեղ ամեն ինչ այնքան պարզ է,
G C
Այնտեղ չկան կեղծ ժպիտներ,
Am Dm
Այնտեղ ընկերդ չի լքի,
G C
Երբ քեզ պատժել են անտեղի,
Am Dm
Այնտեղ կեղծիքը չի անցնի,
E Am
Եվ նույնիսկ սերը իսկական է,
G C
Եվ իսկական է մարդկությունը,
G C
Որը հիմա շատ հազվագյուտ հիվանդություն է:

Am Dm
Որտե՞ղ, այդ ի՞նչ կռվում կորան,
G C
Իմ ընկերները իսկական:
E Am
Ինչ ահավո՜ր բանտարկություն է
E Am
Ընտանեկան երջանկությունը:

Թույլ տուր սիրելիս իջնել փողոց,
Հենց էսպես` առանց անձրևանոց,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին:
Ruben Haxverdyan – andzrev lyrics and chords

 
Em

Em

Em
Դու կարծում ես այդ անձրևն է
E                                         Am
Արտասվում պատուհանիդ,
D
Այդ ափսոսանքի խոսքերն են
G     H7
Գլորվում հատիկ–հատիկ։

Em
Գլորվում են ու հոսում են,
E                   Am
Ապակուց թափվում են ցած,
Em
Այս խոսքերը, որ լսվում են
C                         H7
Իմ երգի մեջ ուշացած։

Em
Ու՞մ է պետք խոստովանանքդ,
E                     Am
Ափսոսանքդ ուշացած,
D
Սերը քո մի հանելուկ էր
G       H7
Ու գաղտնիք էր չբացված։

Em
Դա գուցե աշնան կատակն էր,
E                 Am
Տերևներն էին դեղնած,
Em
Ծառուղում լուռ արտասվում էր
C                       H7
Մի աղջիկ՝ մենակ կանգնած։

Em                  Am          D  G
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
C              E            Am
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
D             G             H7
Ու պատուհանիդ լուռ կարտասվի…
Em                   H7     Em
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի։

Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի…
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում։

Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի…
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Mer siro ashun

 
ԱՆՁՐԵՎ (Lyrics + Chords)
ԱՆՈՐ (Lyrics + Chords)
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ (Lyrics + Chords)
ԳԱԶԱՆԱՆՈՑ Տարբերակ-1 (Lyrics + Chords)
ԳԱԶԱՆԱՆՈՑ Տարբերակ-2 (Lyrics + Chords)
ԳԻՇԵՐՎԱ ԱՍՏՂԱԶԱՐԴ ՆԿԱՐՈՒՄ (Lyrics + Chords)
ԵԶԸ (Lyrics + Chords)
ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ (Lyrics + Chords)
ԵՐԱԶ (Lyrics + Chords)
ԵՐԲ ԵՍ ԿՄԵՌՆԵՄ (Lyrics + Chords)
ԵՐԳ (Lyrics + Chords)
ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ (Lyrics + Chords)
ԵՐՆԵԿ ԹԵ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ (Lyrics + Chords)
ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԱՅՐԻԿ (Lyrics + Chords)
ԵՎ ԻՋԱՎ ԼՌՈՒԹՅՈՒՆ (Lyrics + Chords)
ԵԹԵ ԻՄԱՆԱՅՒՐ (Lyrics + Chords)
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈւՍԱՆԿԱՐ (Lyrics + Chords)
ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ (Lyrics)
ԹԵ ԻՆՉ՞ՈՒ ԵՆ ՊՈԵՏՆԵՐԸ ԵՒ ՇՆԵՐԸ ԸՆԿԵՐՆԵՐ (Lyrics + Chords)
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ (Lyrics + Chords)
ԻՄ ՏՈՒՆՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ (Lyrics + Chords)
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ (Lyrics + Chords)
ԻՄ ՍՊԻՏԱԿ ԱՂԱՎՆԻՆ (Lyrics + Chords)
ԻՆՁ ՍԻ ՓՆՏՐԻՐ ՈՍՏԻԿԱՆ (Lyrics + Chords)
ԽՈՍՔԵՐ (Lyrics + Chords)
ԿԱՆՉԻՐ ԻՆՁ (Lyrics + Chords)
ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉՆԵՐ (Lyrics + Chords)
ԿԱՊՈւՅՏ ՆԺՈւՅԳՆԵՐ (Lyrics + Chords)
ԿԵՍԳԻՇԵՐ (Lyrics)
ԿԻԹԱՌ (Lyrics + Chords)
ԿՅԱՆՔ ՄԱՐԴԿԱՅԻՆ (Lyrics + Chords)
ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Lyrics + Chords)
ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁ (Lyrics)
ՀԵՔԻԱԹ (Lyrics + Chords)
ՀԻՆ ԸՆԿԵՐ (Lyrics + Chords)
ՀԻՍՈՒՆԻՑ ՀԵՏՈ (Lyrics + Chords)
ՁՅՈՒՆ (Lyrics + Chords)
ՃԵՐՄԱԿ ՁԻ (Lyrics + Chords)
ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ (Lyrics + Chords)
ՌԵՔՎԻԵՄ (Lyrics + Chords)
ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է (Lyrics + Chords)
ՍԱՐԵՐԻ ՔԱՄԻ (Lyrics + Chords)
ՄԻԱՅՆ ԴՈՒ ՉՏԽՐԵՍ (Lyrics + Chords)
ՆԱ է ԻՄ ՄԻԱԿ ՍԵՐԸ (Lyrics + Chords)
ՆԱ ՍԵՐԸ ԾԱԽԵՑ (Lyrics + Chords)
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Lyrics + Chords)
ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ (Lyrics)
ՇԱՏԱԽՈՍ ԱՆՁՐԵՎԸ (Lyrics + Chords)
ՇՆԵՐԸ (Lyrics + Chords)
ՈՐ ՍԱՐԵՐԸ ՉՄՆԱՆ ԱՆՏԵՐ (Lyrics + Chords)
ՉԻՆԱՑԻ (Lyrics + Chords)
ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ (Lyrics + Chords)
ՔՈ ՃԱՄՓԱՆ (Lyrics + Chords)
Օ՜, ՍԱ ԻՄ ՀԻՆ ՓՈՂՈՑՆ Է (Lyrics + Chords)
Nov 022011
 

Ռոբերտ Ամիրխանյան
Ռուբեն Հախվերդյան

 
ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈԻՆԻ (Lyrics + Chords)

Robert Amirkhanyan lyrics and chords

© 2011 Armenian Music Chords All rights reserved.