Dm C
Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,
Gm Dm
կյանքի դաշտերից փչող ամեն հով,
C Dm
հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս:

Անմեղ զոհերի արյունով եռուն
հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,
և նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն
կծնվեն մարդիկ արյունով հարբած:

Սրի ու սովի կդառնան ավար
լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
և ոտքի կոխան հասկեր անհամար`
աշխատավորի քրտինքով օծուն:

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
և ըմպեմ ուրախ վայելքի գինին,
երբ որ կխլեն մարդիկ անվարան
որբի բերանից պատառը հացի:

Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,
ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
կյանքեր թևաբեկ և թշվառագին
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս:
Arthur Meschian – ashxarhi cavov

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.