G
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում…
G
մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
C G
և հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների…
C G
մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի:
A# A Cm G
Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
A# A Cm G
և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
A# A Cm G
և նորից սեղմված բռունցքները ինչվոր բան են պահանջում…
A# A Cm
խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
G D G
հեղափոխության գորշ երախում:

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
և մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:

Երբ չորս կողմը բողոքում են, ինչվոր բան են անիծում,
գիտեն, ով է մեղավորը, «Հասկանում են» և դատում…
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
բզգտում են խիղճդ և այրում:

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում…
ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն,
երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը-
նրան էլ մորթի – հանգստանաս:

Ինձ ասում են` խենթ ես,……Ո՛չ աշխարհն է ցնորվում…

miguce es xent khent hent em

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.