F# H F#
Աղջիկները խելք չունեն,
G#m H
Դա վաղուց են ինձ ասել:
Նրանց իմ հմայքը միշտ
Շատ դժվար է տեղ հասել,
D#m G#m D#m C#7 C#
Բայց դու իմ ձեռքից չես պրծնելու:

Գուցե ես թշվառ եմ շատ,
Կամ էլ ուժս չի պատում:
Քո կրծքին ես տեղ չունեմ
Եվ ստիպված գնում եմ տուն:

C# E H F#
Քար եմ ես ինչ-որ մեկի երիկամներում,
C# E H C# F#
Ինձ ճնշում ես ու սպասում՝ երբ եմ դուրս գալու.

(Կրկներգ)

G#m C#
Թեկուզ դառնաս դու ծառ (դառնաս դու ծառ)
D#m F#
Կամ ինչ-որ կենդանի,
Ես ոչ մի արգելքի (մի արգելքի)
Առջեւ կանգ չեմ առնի:
Ինձ չի հուզել երբեք (հուզել երբեք),
Թե ինչ կա քո մտքին,
Եթե ինձ չսիրես (ինձ չսիրես),
F# D F#
Կուտեմ քո տատիկին:

Երբ քնում եմ, երազում
Վատ բաներ եմ տեսնում ես,
Թե երազս քեզ պատմեմ,
Ինձ հաստատ կկործանես:
Նույնիսկ կխեղդես ինձ Սեւանում:

Փող չունեմ, բայց շատ է պետք,
Շատ բաներ կան անելու,
Թե Աստծով մենք միանանք,
Քեզ ու խոզ եմ պահելու:

Քար եմ ես ինչ որ մեկի երիկամներում,
Ինձ ճնշում են ու սպասում՝ երբ եմ դուրս գալու:

(Կրկներգ)
Lav Eli – axchiqner@ xelq chunen lyrics and chords

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.