Sep 102013
Dm Em Կյանքը հոսում անցնում է, Am Ետ չես բերի: Dm C7 Օրերը շուրջն իր ժողվելով` C7 C Դարձնում շղթա մի հուշերի: A7 Ես, կալանված այդ շղթայով, Dm Նոր օղակներ ձուլում հատ-հատ, Em Որ իմ շղթան երկար լինի, Am Տեսնեմ մարդկանց, տեսնեմ ես լույսը արևի: Կար ժամանակ, երբ սիրտը իմ` սիրով լցված, Կարեկցանքով և օգնության տենչով զինված, Եվ ես մտածում էի այդպես կապրեմ Ողջ կյանքը իմ, Մնաց հեռվում իմ կյանքը, Մոտիկ մնաց մի սիրտ տառապածի: Ինչքան սրտում ունես երազ, Այնքան դժվար է պայքարել, Օտար ինչ-որ երկինքներում Մարտի ես դու քո դեմ հանել Ոհմակ ուժգին, որ ամեն օր` Տարեց տարի Քո երազից պատառ պատառ լափում է, Քեզ իջեցնում “կյանք” ասածին: Այսպես հոսում է կյանքը մեր, Մաշում ինձ հետ իմ պես Մաշում սրտեր բազում: Կարեկցանքով ոչինչ, ավա~ղ, Էլ չես փոխի. Մնացին հեռվում սրտեր, Մոտիկ մնաց մի սիրտ տառապածի: Կյանքը հոսում անցնում է, ետ չես բերի, Օրերը շուրջն իր ժողվելով` Դարձնում շղթա մի հուշերի: Ես, կալանված այդ շղթայով, Նոր օղակներ ձուլում հատ-հատ, Որ իմ շղթան երկար լինի, Տեսնեմ մարդկանց, տեսնեմ ես լույսը արևի:
Ակորդները տրամադրել է Հեղինե Վանեցյանը