Am F E
Մի նայիր աչքերիս մեջ.
Am F E
Այնտեղ մութ, անթափանց աշխարհ է,
C G
Ուր գրված է ամեն էջ,
Am E7
Որտեղ մուտքը անհնար է:

C G
Թե սա լոկ մի պատրանք է,
Am E7
Թող իսկույն ու իսպառ չքվի,
F E
Թե մի սին հրապուրանք է,
F E
Թող երբեք էլ չայցելի:

Am F E
Մի նայիր աչքերիս մեջ,
Am F E
Ինձ կարդում ես գրքի նման:
C G
Այնտեղ կա մի տխուր վերջ`
Am E7
Պատմություն անվերջաբան:

C G
Ես խաղալ անկարող եմ,
Am E7
Հանձնվել էլ քեզ չեմ ուզում:
F E
Ես կիսատ մի երկտող եմ,
F G
Որ սրտերը գոց չի հուզում:

C G
Քեզ դեռ չեմ ճանաչում,
Am E7 F
Բայց արդեն սպասում եմ ու ատում ինձ,
Dm E7
Որ գերվել եմ առաջին հայացքից:
C G
Քեզ դեռ չեմ ճանաչում,
Am E7 F
Բայց արդեն սպասում եմ ու ատում ինձ,
Dm E7 Am
Որ գերվել եմ քեզ մի հայացքից:

Մի նայիր աչքերիս մեջ,
Այդ հայացքը այնքան ծանոթ է:
Թող ո’չ սկիզբ լինի, ո’չ վերջ,
Ու թող շուտ բացվի առավոտը:

Անկատար այն համբույրը,
Թող մնա լոկ թղթի վրա,
Եվ մեղմիկ խնկաբույրը,
Թող ցրի շունչը նրա:

Քեզ դեռ չեմ ճանաչում,
Բայց արդեն սպասում եմ ու ատում ինձ,
Որ գերվել եմ առաջին հայացքից:
Քեզ դեռ չեմ ճանաչում,
Բայց արդեն սպասում եմ ու ատում ինձ,
Որ գերվել եմ քեզ մի հայացքից:

Am F E Am
Մի նայիր աչքերիս մեջ…Վերջ…

 

Em H Em
Մրցության մեջ տարօրինակ
H
Կյանքի ծովում փոքրիկ նավակ,
C H
Ճոճվող կայմի վրա պարզած ճերմակ դրոշակ…
Em H Em
Սակայն ես դեմ եմ այս խաղին,
H
Նրա անմիտ կանոններին,
C H Em
Որտեղ կա°մ դու, կա°մ ես պիտի հասնենք ափին…

G
Արդյոք ունե±մ ես այլընտրանք`
H7
Կյանք առանց սեր կամ սեր անկյանք,
H7 C H7
Ու հեռավոր հորիզոնում մարող լույսի վերջին սփոփանք…
G
Ու թե ունեմ ես ընտրություն,
D
Ապա չկա տարակուսանք.
C Am
Իմ որոշումն է անկասկած`
C H7 Em
Հավերժ սիրո մեծ հաղթանակ…

Ես փախչելու տեղ էլ չունեմ,
Ճակատագրին իմ դեմ առ դեմ,
Անխոս ու լիովին անզեն, պիտի կան•նեմ…
Այս հանելուկն աննպատակ
Մի փորձություն էր, չար կատակ,
Ես հանձնվում եմ, կամովին իջնում հատակ…

G H7
Ահա, վերցրու, հանձնում եմ քեզ բանալիները դռների,
H7 C H7
Բանալիները իմ հոգու երկար ու ձիգ միջանցքների,
G H7
Խոստովանում եմ վերջապես, որ քեզ պարտվել եմ, երևի,
C Am C H7 Em
Ու հաղթանակը այլ գնով ինձ հարկավոր չէ հիրավի…

Մրցության մեջ տարօրինակ
Կյանքի ծովում փոքրիկ նավակ
Ճոճվող կայմի վրա պարզած ճերմակ դրոշակ…

 

Em C
Երբ կգա նոր գարուն,
Am C H7/B7 E
Ու սառույցի միջից փախչի առուն,
E C
Ինձ փնտրեք ձորերում,
Am C H7/B7 E
Որտեղ միայն քամին է պտտվում:

CH Em GH G
Սարերով, լեռներով
C Am H
Ես անցա խենթ քամու թևերով:
CH Em G H7G
Լճերով, գետերով
C Am H
Հոսեցի ես աղի արցունքով:

Էլ չկա երազանք,
Ոչ էլ անբիծ սիրո կապույտ բաղձանք:
Երբ անխոս, անխռով
Դու հեռացար ինձնից լուսնի շողով:
Ակամա քեզ գտա, կորցրեցի քեզ, նորից, ակամա:
Օրերով, գիշերով փնտրեցի ես` աղոթք ասելով:

C H7 C H7
Խառնվել են հիմա իրար լույս ու ստվերն ու աշխարհն արար,
Am H7
Այս կարոտի դեմ չկա դեղ ու ճար:
C H7 C H7
Դու դարձել ես մի լույս անմար, ես` տկար ու անմիտ խավար,
Am H7 Em
Զուր է արդեն ամեն բան ինձ համար:

Երբ կգա նոր գարուն,
Ու սառույցի միջից փախչի առուն,
Ինձ փնտրեք ձորերում,
Որտեղ միայն քամին է պտտվում:

Օրերով, գիշերով փնտրեցի ես աղոթք ասելով:
Խառնվել են հիմա իրար, լույս ու ստվերն ու աշխարհն արար
Այս կարոտի դեմ չկա դեղ ու ճար:
Դու դարձել ես մի լույս անմար,
Ես տկար ու անմիտ խավար,
Զուր է արդեն ամեն բան ինձ համար:
Զուր է արդեն ամեն բան ինձ համար…

 

Em D
Մառախուղի շղարշն է շուրջս`
C H7
Կիսաթափանց մի վարագույր,
Em D
Իմ ուղեկիցն ինձ անծանոթ է`
C H7
Թափառական աշուղ մի կույր…
C H7 C H7
Ու ես էլ` նրա պես, խարխափելով ասես,
Am H7 C Am H7 Em
Ամեն ձայնի ականջալուր, քայլում եմ` չգիտեմ թե ուր…

Ահա կարծես խշշում է գետը,
Քայլում ենք մենք հոսանքն ի վեր,
Այնտեղ, ասում են, արևոտ է,
Կապույտ երկինք, ճերմակ ամպեր,
Անծիր երկնակամար, կարմիր արև անմար…
Ասում են` լույսն է անխավար այն տեսնողի համար…

Em H7 C H7
Թե կասեն` էլ չկամ, չհավատաս,
Em H7 C H7
Երբ աշնան գիշերով դուռդ բանաս,
Am H7 Em C
Հովի հետ ներս կգամ, մոմի հետ կխաղամ.
Am H7 Em
Իմ գալը դու կիմանաս…

Ահա արդեն զանազանում եմ
Ուրվագծերը խավարից:
Ու մեկ առ մեկ ինձ մոտենում են
Ծանոթ դեմքեր իմ անցյալից`
Բարի ու ժպտերես, կանչում են ինձ ասես,
Իսկ ես, կապված թելով անտես, դեռ որոնում եմ քեզ…

Թե կասեն էլ չկամ, չհավատաս,
Երբ աշնան գիշերով դուռդ բանաս,
Հովի հետ ներս կգամ, մոմի հետ կխաղամ.
Իմ գալը դու կիմանաս…

 

Em D
Օ օ օ ասպետ
C H
հավերժության դու սուրհանդակ
Em D C Em
քեզ կոչում են շատ հասարակ ժամանակ
D C Em
Կգաս կանցնես ու էլ չի մնա ոչինչ
D C H
Ու կտանես շտապող մարդկանց քո ետևից
Em Am H Em
Լուռ անխոս դու հեռանում ես
Em Am H Em
Եվ թողնում ճերմակն իմ մազերին
E Am H C H
Եվ հստակ ձեռքով թերթում ես
Am H E C
Չքնաղ օրերը ,քնքուշ հուշերը,
C H Em
Բոլոր այրվող էջերը իմ կյանքի:

Ով է քեզ հետապնդում,
միշտ արթուն ես չես քնում
Եվ շտապում ես նույնիսկ անհոգ երազում
Կանգ առ մի պահ ,որ շունչ առնեմ նորից
Ու կվազեմ կրկին անհույս քո ետևից
Լուռ անխոս դու հեռանում ես
Եվ թողնում ճերմակն իմ մազերին
Եվ վստահ ձեռքով թերթում ես
Չքնաղ օրերը ,քնքուշ հուշերը,
Բոլոր այրվող էջերը իմ կյանքի

Em D
Սառն ու անտարբեր դեմքով
C H
Մերթ բերում ես վիշտ ու սով
Em D
Մերթ բաշխում խենթ երազներ
C H
խոստանում հավատ ու սեր
Em D
Խստադեմ իմ ուսուցիչ
C H Em
Չես հուշում ու չես կրկնում ոչինչ
Em Am H Em
Լուռ անխոս դու հեռանում ես
Em Am H Em
Եվ թողնում ճերմակն իմ մազերին
E Am H C H
Եվ վստահ ձեռքով թերթում ես
Am H E C
Չքնաղ օրերը ,քնքուշ հուշերը,
C H Em
Բոլոր այրվող էջերը իմ կյանքի
Armine Hayrapetyan – jamanak lyrics and chords

 

Em D
Երբ ծառաները տերեր դարձան
C H7
Գահ բարձրացան շուքով
Em D
Էլ չկապեց վառ ծիածան
C H7
Երկինքն իր արցունքոց
C H7 C H7
Գորշություն էր փողոցում
C Am H7
Միայնակ շներն են կաղկանձում
Em
Գնամ ես:

Երբ աղախինը կոպիտ ձեռքով
Պոկեց քողն իմ գլխից
Ծաղիկների թերթիկներով
Պատված ճանապարհից
Հեզությունը հեռացավ
Մանկության նման հեքիաթ դարձավ
Գնամ ես
Գորշությունը էր քաղաքում
Միայնակ շներն են կաղկանձում
Գնամ ես

Ոչ գիշատիչ են ու ոչ գազան
Բայց ոչ էլ մարդ դարձան
Ու հոգ չէ որ մետաքսներով
Զուգված հպարտացան
Գորշություն էր այս կյանքում
Միայնակ շներն են կաղկանձում
Գնամ ես…

C H7
Գնամ մտնեմ ժայռի մեջ
Ու անթափանց մթի մեջ
Մոռանամ թե սկիզբ թե վերջ
Ծիծաղը որ հոգին էր
Հպումը որ մարմին էր,
C H7 Em
Մոռանամ ու վերջ

Ուղարկված Լուսինե Բարսեղյանի կողմից

 

Em H7
Բարև, Այս արևից էլ հույս չկա,
C H7
Բարև, Արդյոք լսում ես ինձ հիմա,
C H7
Անձրև, Արվերջ անձրևէ կաթկթում,
C H7
Ամպրոպ Ու փոթորիկ է իմ հոգում

Em H7
Բարև, էլ չգիտեմ որտեղ գոչեմ,
C H7
Բարև, այս բաց նամակը կուղարկեմ,
C H7
Որ այն հասնի աստղերը հեռավոր
C H7
Գտնի հոգուտ կրակը վիրավոր

G D
Չկա հասցե, չկա անուն
C G
Միայն կարոտ, թախիծ անհուն,
C G
Որ ուղարկում եմ դեպի վեր,
C H7
Վերցրու իմ սիրտը քեզ նվեր

G D
Չկա հասցե, չկա անուն
C G
Բայց մոլորակն է պտտվում
C G
Միշտ միևնույն ճանապարհով,
C H7 Em
Դարձիր ինձ մոտ շուտով

Բարև, թե դեռ մենակ ես ու անհույս
Բարև, թե դեռ արթուն ես մինչև լույս
Հիշիր, լավ չէ այնտեղ ուր մենք չկանք
Ու թող անէանա ամեն պատրանք

Չկա հասցե, չկա անուն
Միայն կարոտ, թախիծ անհուն,
Որ ուղարկում եմ դեպի վեր,
Վերցրու այս սիրտը քեզ նվեր

Չկա հասցե, չկա անուն
Բայց մոլորակն է պտտվում
Միշտ միևնույն ճանապարհով,
Դարձիր ինձ մոտ շուտով

Բարև, Այս արևից էլ հույս չկա,
Բարև, Արդյոք հիշում ես ինձ հիմա,
Անձրև, Արվերջ անձրևէ կաթկթում,
Ամպրոպ Ու փոթորիկ է իմ հոգում

Չկա հասցե, չկա անուն
Միայն կարոտ, թախիծ անհուն,
Որ ուղարկում եմ դեպի վեր,
Վերցրու իմ սիրտը քեզ նվեր

Չկա հասցե, չկա անուն
Բայց մոլորակն է պտտվում
Միշտ միևնույն ճանապարհով,
Դարձիր ինձ մոտ շուտով

Ուղարկված Լուսինե Բարսեղյանի կողմից

 

Em C H7 Em
Դու գնում ես, բայց թևերը իմ քեզ հետ մի տար
Em C H7 Em
Դեռ թռիչքս անավարտ է կանցնեմ սար ու քար
G H7 C H7
Սիրտը իմ սիրով պարարտ է, ջերմ լույսով անմար
C Em H7 Em
Թե գնում ես գեթ թևերս դու քեզ հետ մի տար

Em C H7 Em
Քամու դեմ խոնարհ ճոճվում է մի ուռի դալար
Em C H7 Em
Անձրևի հետ արտասվում է հեզ ու միալար
G H7 C H7
Ով գիտե հոգու մորմոքը ինչ երակներով
C Em H7 Em
Կհոսի վարար գետի պես, կդառնա մի ծով
G H7 C H7
Ով գիտե հոգու մորմոքը ինչ երակներով
C Em H7 Em
Կհոսի վարար գետի պես, կդառնա մի ծով

Em C H7 Em
Թե տխուր եմ, թե ուրախ եմ, ինքս էլ չգիտեմ
Em C H7 Em
Կես ոչինչ ու կաս աշխարհ եմ, մի դիմակ անդեմ,
C H7 C Em
Բայց սպասում եմ երկնքում իմ լույս աստղի երևալուն
C H7 C Em
Ա-աաաաաաաաաա

Em C H7 Em
Դու գնում ես, բայց թևերը իմ քեզ հետ մի տար
Em C H7 Em
Դեռ թռիչքս անավարտ է կանցնեմ սար ու քար
G H7 C H7
Սիրտը իմ սիրով պարարտ է, ջերմ լույսով անմար
C Em H7 Em
Թե գնում ես գեթ թևերս դու քեզ հետ մի տար

Ուղարկված Լուսինե Բարսեղյանի կողմից

 

Em H7 Em
Տես, էլ չի հալվում սառույցը իմ տան ճանապարհին
Em H7 Em
Այնտեղ արդեն լքված փողոց է, մութ ու ցուրտ է ողջ տարին
G H7 C
Եվ ամեն ամեն անգամ, երբ ես վերադառնամ
C H7
Այնտեղ ուր միշտ ապրել եմ
G H7 C H7
Թող, թող ինձ չճանաչեն, թող որ էլ չհիշեն, որ երբևէ եղել եմ

Em H7 Em
Դու պարզ ու ջինջ երազ ես, միշտ նույն վերջաբանով
Em H7 Em
Ահա, այսօր նորից տեսա քեզ, ծիծաղում էիր հոգեթով
G H7 C
Եվ ինչպես ամեն անգամ ասում ես թե կգամ
C H7
Կգամ արդեն ընդմիշտ ես
G H7 C
Բայց երազն է ավարտվում, միշտ միևնույն տեղում
C H7 Em
Ու բաժանում է ինձ ու քեզ

C Em
Ես շատ վաղուց չեմ երազել ու երազելն եմ մոռացել
C H7
Ու լռություն է այս անվերջ երկխոսությունը
C Em
Ու ինձ հաճախ են զգուշացրել, թե հեքիաթներն են վերջացել
C H7 Em
Ու ասպետներն էլ առհավետ կորցրել են քունը

Em H7 Em
Մի մոլորված ստվերի պես թաց մայթերի վրա
Em H7 Em
Այսօր նորից կթափառեմ ես մինչ ձյունը կտեղա
G H7 C
Եվ ամեն ամեն անգամ, թող որ մի քիչ դողամ
C H7
Ու թող մի քիչ մրսեմ ես
G H7 C
Եվ գուցե հիվանդանամ, գուցե մոռանամ,
C H7 Em
Որ երբևէ սիրել եմ քեզ

Em H7 Em
Դու պարզ ու ջինջ երազ ես, միշտ նույն վերջաբանով
Em H7 Em
Ահա, այսօր նորից տեսա քեզ, ծիծաղում էիր հոգեթով

Ուղարկված Լուսինե Բարսեղյանի կողմից

© 2011 Armenian Music Chords All rights reserved.