Am E Am E Am
Մերկ փողոցները տխրում են, մրսում են ծառերը…
Am E AM E Am
Սառը քամին պոկել է նրանց դեղնած շորերը.
A7 Dm G C E
Ձյունը ճերմակ գալիս է, մերկ ճյուղերին նստում է,ծածկում է,
E7
Ձմեռ է…
A7 Dm F C E
Ձյան փաթիլները իջնում են, լուսամուտիս հպվում են, հալվում են, կաթում են:

Իսկ սենյակում մի սև փաթիլ պատից կախված անհոգ ճոճվում է,
Ձյան փաթիլները հալվում են, իսկ այս մեկը անվերջ խաղում է,
Նրան ինչ, թե այս աշխարհում ձյան փաթիլները սպիտակ են լինում,
Նա սև է,
Նրան ինչ, թե մեր փողոցում ձյան փաթիլներն երկնքից են իջնում,
Նա ճոճվում է:

Ձյան փաթիլները պարում էին, խաղում էին, փողոցին նստում էին,
Իսկ սենյակում սև փաթիլը նորից անհոգ, անհոգ ճոճվում էր,
Նրան ինչ, թե իմ սեղանին, պարապ դրված է սառը գինին,
Նա սև է…
Նրան ինչ, թե մեր փողոցում ձյունը վերջին ճամփան է լցնում,
Նա ճոճվում է…

Am E Am E Am
Մերկ փողոցները տխրում են, մրսում են ծառերը…

Ակորդները տրամադրել է հեղինակը

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.