Միայն դու չտխրես ու լաց չլինես,
Օրերը տխուր կանցնեն կգնան,
Քամիները չար, քամիները ցուրտ
Կխփեն դեմքիդ ու կհեռանան։

Ու մի քաղցր ձայն հեռվում կզնգա
Եվ հուշի նման քեզ այցի կգա,
Ու կղողանջի հեռվում քաղցրաձայն,
Ու՞ր ես դու գնում, իմ թափառական։

Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են քո ոտքերը,
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են ճամփաները քեզանից…

Երգ իմ մոռացված,
Երգ իմ հեռացած,
Ես քեզ կորցրի ճամփին մոլորված,
Բայց գիտեմ, որ դու ետ կգաս կրկին,
Կլցնես սիրով իմ տխուր հոգին։

իմ հոգնած ճամփորդ, ու՞ր ես դու գնում,
Քայլերով մոլոր ու՞ր ես հեռանում,
Ու՞ր է քեզ տանում ճամփան անսահման,
Կանգ առ վերջապես, իմ թափառական։

Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են քո ոտքերը,
Անիմաստ է թափառելը,
Երբ հոգնել են ճամփաները քեզանից…
miayn du chtkhres

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.