Am Dm6
Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
Am Gm
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։
Am Dm6
Նույն քաղաքն է նույն արեւը, սրճարանը անկյունում,
C Dm6
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
Am E7 Am
քայլվածքին քո հետեւում։

Եվ մարում է մեր անցյալը, ապագան էլ ուշանում,
ո՞վ է սխալը, ո՞վ է ճիշտը, էլ ոչ ոք չի հասկանում։
քեֆի մեջ են առնետները, սերմը մեկ առ մեկ կորչում,
հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը,
եւ անիվը պատմության վերադառնում։

Am Dm6
Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից՝
Dm6 Am
ես հավատում եմ, Տեր,
Am Dm6
դեռ չի չորցել արմատը մեր ծառի,
Dm6 Am
եւ դեռ կտա ծիլեր,
Dm6 E7 Am E7
որքան ել մենք կորցնենք իրար, այս խելագար կյանքում,
E7 Am Dm6 E7 Am
մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն, մեզ կդարձնի մեր տուն։

C G
Երբ սեղմում եմ բռունցքներս եւ աշխարհն եմ անիծում,
Bb E7
երբ կորցնում եմ հաշտությունս, քո երգերն եմ մրմնջում,
Am Dm6
եւ այդ ի՞նչ է, որ հավերժ է, լույսը, կյանքը, թե՞ հոգին,
Am E7 Am
չգիտեմ. պարապ խոսքեր են… Երեւի այս մեղեդին։

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։
Նույն քաղաքն է, նույն արեւը եւ բոզերը անկյունում,
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
քայլվածքին քո հետեւում։
Arthur Meschian – Nuyn qahaqn e lyrics and chords

 

Gm (Em)
Ահա եվ վերջ…
Cm (Am) Gm (Em)
Վերջ հարաժամ և հարատև:
Cm (Am)
Իբրև վերջին, փակվող մի էջ,
Cm (Am) Gm (Em)
Եվ վերադարձ չկա արդեն:

Cm (Am)
Օ հարազատ, խզված ձայներ,
Cm (Am) Gm (Em)
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
D# (C) D (B)
Բանտված հոգու արվարձաններ,
D (B) Gm (Em)
Շխթայակիր ու մենավոր:

Gm (Em)
Ահա եվ վերջ…
Cm (Am) Gm (Em)
Սրտում անզոր մի աղաղակ,
Cm (Am)
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Cm (Am) Gm (Em)
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Cm (Am)
Հիմա մենք ու՞մ ենք հավատում,
Cm (Am) Gm (Em)
ՈՒ՞ր է հոգու եկեղեցին,
D# (C) D (B)
Մենք հախտեցինք պատերազմում
D (B) Gm (Em)
Սակայն պարզվում է – պարտվեցի՞նք:

Gm (Em)
Ահա եվ վերջ…
Cm (Am) Gm (Em)
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Cm (Am)
Լոկ դիմակն է հիմա խոսում
Cm (Am) Gm (Em)
Որ խամաճիկն է ամբոխի:

Cm (Am)
Երգն այն նետն է ազատության
Cm (Am) Gm (Em)
ՈՒ նիզակը առասպելի
D# (C) D (B)
Բել ոսոխին Հայկը հախթեց…
D (B) Gm (Em)
Կամ հակառակը, – երևի…

Cm (Am)
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Cm (Am)
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Cm (Am)
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Cm (Am) Gm (Em)
Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելի՞ն…

D# (C)
Ահա եվ վերջ…
D (B) Gm (Em)
Հայկը պարտվեց ոսոխ Բելին…

Ահա եվ վերջ…
Ես պարտվեցի ահեղ մարտում:
Խփվել է երգն իմ անավարտ,
Սակայն ինչու՞ չի ավարտվում:

Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոքու արվարձաններ,
Շխթայակիր ու մենավոր:

Ահա եվ վերջ…
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:

Հիմա մենք ու՞մ ենք հավատում,
ՈՒ՞ր է հոգու եկեղեցին,
Մենք հախտեցինք պատերազմում
Սակայն պարզվում է – պարտվեցի՞նք:

Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելի՞ն…

Ահա եվ վերջ…
Հայկը պարտվեց ոսոխ Բելին…

Հատուկ շնորհակալություն Շիտիկյան Հովհաննես-ին ակորդները տրամադրելու համար․
aha ev verj arthur meschian

 

G
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում…
G
մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
C G
և հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների…
C G
մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի:
A# A Cm G
Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
A# A Cm G
և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
A# A Cm G
և նորից սեղմված բռունցքները ինչվոր բան են պահանջում…
A# A Cm
խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
G D G
հեղափոխության գորշ երախում:

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
և մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:

Երբ չորս կողմը բողոքում են, ինչվոր բան են անիծում,
գիտեն, ով է մեղավորը, «Հասկանում են» և դատում…
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
բզգտում են խիղճդ և այրում:

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում…
ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն,
երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը-
նրան էլ մորթի – հանգստանաս:

Ինձ ասում են` խենթ ես,……Ո՛չ աշխարհն է ցնորվում…

miguce es xent khent hent em

 

Gm
Ո՞ւր էիր, Աստված-
Gm Cm
երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ…
D
Ու՞ր էիր, Աստված-
D Gm
երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ:
G Cm
Ո՞ւր էիր, Աստված-
երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
D
Ո՞ւր էիր, Աստված-
D Gm Cm Gm Cm D
երբ, խենթացած ցավից, աղաչում էինք – Ամեն…

Ո՞ւր էիր, Աստված-
երբ արդարույթյան աչքերը կապվեց,
Ո՞ւր էիր, Աստված-
երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց:
Ո՞ւր էիր ,Աստված-
երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց,
Լուռ էիր Աստված-
երբ, խաչերին գամված,
աղոթում էինք – Ամեն…

Իմ կարոտ հոգում,
չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր,
ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք,
ո՞ւ ր էիր, Աստված-
երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
ո՞ւր էիր Աստված-
երբ հույսերս կտրած
աղոթում էինք – Ամեն…

Ուժ տուր մեզ, Աստված,
որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,
սիրտ տուր մեզ, Աստված,
որ տառապանքի շուրթերը ջնջենք…
լույս տուր մեզ, Աստված,
որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
հույս տուր մեզ, Աստված,
որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից – Ամեն…
Arthur Meschian Meschyan – ur eir astvac lyrics and chords

 

Fm D# Fm
Հիմա հասկացա, կարևորը կանգառն է:
G# D# G#
Ճանապարհը՝ միայն կետերի միացում:
F# Fm
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Cm D# Fm
Մեզ կուլ է տալիս և դուրս շպրտում:

Սեղմված են իրար դատարկ ճամպրուկները,
Յուղոտ բաժակները՝ սեղանին դողում,
Իրարից զզված ուղեւորները,
Ինչ որ անիմաստ ստեր են փչում:

G# D# G#
Ճանապարհը քո ընթացող խաբկանքն է,
G# D# G#
Առջևում՝ միայն անհայտություն:
F# Fm
Երբ քո փողոցից մարդիք վերանում են,
Cm D# Fm
Դու փնտրիր նրանց ուրիշ քաղաքում:

F# Fm
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից,
D# Fm
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

Քո ճամպրուկն էլ, խենթ, ջութակի պատյանն է:
Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում:
Որոնում ես այն կապույտ քաղաքը,
Որտեղ երազները չեն գողանում:

Դու հիմա հասկացար, կարևորը կանգառն է,
Ճանապարհը՝ երկու կետերի միացում:
Անշարժությունից զզված ընթանում ես,
Քազաքից քաղաք, ուր քեզ չեն սպասում:

Պառկած ես անշարժ փայտե մահիճին՝ դողալով ցրտից:
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

Դու հիմա հասկացար, կարևորը կանգառն է,
Ճանապարհը՝ երկու անհայտի միացում:
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Մեզ դուրս է նետում, ետ չի ընդունում:

Երգն էլ, մի տեսակ, կետերի միացում է,
Խոսքերը` կցած իրարու գնացքներ,
Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարան է`
Ուր ջութակը քո՝ հարբած ուղեւոր:

Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

Arthur Meschyan – hima haskaca lyrics and chords

 

Em F#
Դռները մեկ առ մեկ փակում կյանքիս անցած էջերի պես,
Am Em Am B7
Էջերը լույս պահում սրտում, մնացածը տալիս քամուն, և հեռանում
Em
Բարով մնաք

Em A
Բարով մնաս իմ մանկություն,որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
Am Em Am B7
Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,աքսորների խուլ ահազանգ,
Em
Կռիվ ու խաղ բարով մնաք

Em G D
Բարով մնաք իմ ընկերներ որ կիսեցիք ինձ հետ օրերը հին,
Am Em Am B7
Ես կհիշեմ ամեն վարկյան, նրանց որոնք արդեն չկան,
Em
Օրհնյալ լինեք բարով մնաք

Em
Բարով մնաս դու իմ քաղաք ու փողոցներ իմ հարազատ,
A
Ես չափչփել եմ ձեզ հազար անգամ,
Am Em Am
Դեմքեր ծանոթ բարի ու գորշ, հեգնանք ժպիտ և հայհոյանք,
B7 Em
Ես դեռ կգամ բարով մնաք

Em A
Ինքս ինձնից եմ հեռանումև կամուրջները ետ դարձի ես չեմ այրում,
Am Em Am
Ես հեռանում եմ որ դառնամ, հազար փակված դռներ բանամ,
B7 Em
Հիմա գնամ բարով մնաք

Em G D
Մնաս բարով վերջին իմ սեր, կորստի պահը լուռ և քարացած շուրթեր,
Am Em Am
Գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված և կորստի դռները բաց
B7 Em
Ես փակեցի բարով մնաք

Em A
Մնաք բարով խելառ օրեր անքուն հազար իմ գիշերներ Բարով մնաք
Am Em Am
Խոսքեր մաշված դեմքեր հոգնած Նոր խաբկանքի թակարդը բաց
B7 Em
Չեմ հավատում Բարով մնաք

Em A
Մնաս բարով վերջին կորուստ վերջին իմ լույս սպասում երազ վերջին
Am Em Am
Ես հեռանում եմ ամենից ամեն տեսակ սուտ խաղերից
B7 Em
Ես չեմ խաղում բարով մնաք

Em A
Մնաք բարով խելառ օրեր անքուն հազար իմ գիշերներ Բարով մնաք
Am Em Am
Խոսքեր մաշված դեմքեր հոգնած նոր խաբկանքի թակարդը բաց
B7 Em
Չեմ հավատում բարով մնաք

Em A
Մնաս բարով վերջին կորուստ վերջին իմ լույս սպասում երազ վերջին
Am Em Am
Ես հեռանում եմ ամենից Ամեն տեսակ սուտ խաղերից
B7 Em
Ես չեմ խաղում Բարով մնաք

Em G D
Դռները մեկ առ մեկ փակում կյանքիս անցած էջերի պես,
Am Em Am B7
Էջերը լույս պահում սրտում, մնացածը տալիս քամուն, և հեռանում
B7 Em
Բարով մնաք

 

Dm C
Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,
Gm Dm
կյանքի դաշտերից փչող ամեն հով,
C Dm
հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս:

Անմեղ զոհերի արյունով եռուն
հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,
և նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն
կծնվեն մարդիկ արյունով հարբած:

Սրի ու սովի կդառնան ավար
լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
և ոտքի կոխան հասկեր անհամար`
աշխատավորի քրտինքով օծուն:

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
և ըմպեմ ուրախ վայելքի գինին,
երբ որ կխլեն մարդիկ անվարան
որբի բերանից պատառը հացի:

Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,
ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
կյանքեր թևաբեկ և թշվառագին
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս:
Arthur Meschian – ashxarhi cavov

 

Em D Em
Ո՞ւր են տանում քայլերն անխելք
Am D Em
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին
Am D Em
Կամ խորը թաղում ճահճի հատակում,
D Hm Em
Կամ վեր բարձրացնում արևի լույսին:

Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս
Խելագար ձայնով երկինքը պատռել,
Կամ խելապատառ արևին ձգտել:
Քայլեր…

Գալիս են նրանք պատմության խորքից,
Մերթ տրորելով մեր բախտը դաժան,
Մեր հոգին տխուր, մեր սիրտը վհատ,
Մեր երազն ու մեր հույսը ապաքում:

Տանում են նրանք իրենց ետևից`
Եվ զորավորին, և խեղճ տկարին,
Որ վերջում կյանքի, անդունդը նետեն`
Քայլերը նաև հզոր քանքարին:

Ահագնանալով՝ դղրդում նրանք,
Խլացնում են ձայնը մեր սրտի,
Դոփելով գալիս, դոփելով գնում,
Անցնում են դեպի սահմանն անհայտի:

Ո՞ւր են տանում քայլերն անխելք,
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին,
Կամ խորը թաղում ճահճի հատակում,
Կամ վեր բարձրացնում արևի լույսին…
Arthur Meschian – qailer lyrics and chords

 

F#m Hm C# F#m
Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները,
Թափվում են ցած, ավազի պես, օրերի շարքը անտարբեր
E A C# F#m
Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները,
D Hm D C# F#m
Ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած:

Դա էլ կանցնի գուցե մի օր և կփակվեն ցավոտ վերքերը,
Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից,
Եվ նվիրված պատրանքներից, նա էր միակ օրհնված արժեքը,
Որ կպահեմ մինչ ճամփիս վերջ, որովհետև սիրել եմ ես:

A E C# F#m
Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իր իմաստը,
A E C# F#m
Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու,
Hm C# F#m
Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին, չճարպոտեց երբեք իմ սիրտը,
D Hm D C# F#m
Եվ կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ ես:

Մոլորվեցին ձայները մեր և խզվեցին ձայնալարերը,
Եվ կորցվեցին աղմուկներում վերջին ճիչերը խլացած,
Մեկ մեկ միայն, անսպասելի քեզ կգտնեն կորցված երգերը,
Միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրված:

Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի սովից մարմինտ,
Չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված,
Եվ խոզերի առջև, ստիպված, դու չես սփռի մարգարիտները,
Եվ կյանքը չի դառնա տհաս, իմ բարեկամ քանի դու կաս:
Arthur Meschian – vorovhetev sirel em lyrics and chords

 

Dm
Աշխարհը այս բաժնվել է
Am
հազար ու մի տարբեր կտորների…
Gm Dm
ասում են շատ վաղուց (ստում են երեւի),
ամեն լաթի կտորը մի երկիր է՝
իր կարկատած օրենքներին գերի.
և մարդկային կիսված ամբոխ՝
ցցված այդ լաթերին:

F
Ամեն մի կեսը կայսրություն է,
C
կամ պետություն, կամ էլ գաղութ ինչ որ մեկի,
D#
սահմանների փշալարով կարված՝
F# F
մարմնի վրա կապույտ մոլորակի:

Cm
Այդ կեսերից էլ մեկը մեր երկիրն է՝
D# F Gm
կապված առագաստով՝ քարե խարիսխներին,
D#
կես սահմանի ցցին սեղմված,
Dm
կես հույսերի լույսին հառած
Gm
և կես կտոր հացին…

և երբ կիսված է ժամը, և քարացած է դեմքը աշխարհի,
կիսված կռիվ ու մսաղաց՝ լքված կիսատ ջոկատների,
կիսված վերջին փամփուշտը և վերարկուն
նախորդ պատերազմից,
և դու որ քո մարմնով փակում ես
միջանցքը նոր կորուստների…
ես հին ու նոր կիսատներին ատում եմ,
այն կեսերին, որ կիսեցին հոգիս,
կես խուժանից արդեն ես ձանձրանում եմ,
կես գողերից, քառորդ հովիվներից.
և կես ճամփին մարած գնացքը մենք հրում ենք-
(կեցցե՜ ամբողջությունը խենթերի),
կես խափնված ազգասերին ատում եմ,
ռամիկ պարոններից ես զարզանդում եմ,
էլի մի բան, որ չեմ հիշի…

Նորից փրթած ծառի մարմինը ծիլեր կտա գարնան շեմին,
նորից քո պատուհանը մութ կյանքի լույսով կվողողվի,
միայն թե դիմանա քո սիրտը կիսված հազար հարվածներից,
չքարանան թեվերը քո թռիչքի մեջ կիսված ճամփին:
լսի՝ր, ժամանակի կիսված զարկերը, լսիր,
դեռ չկիսված մի մեղեդի,
փակի՝ր կորուստների բացված դռները
և ամբոխին կիսված մի՝ խառնվիր:

Հե՜յ, օրհնյալ լինի մեր՝ խենթերի միասնությունը
ատում եմ քեզ՝ կիսատության գերի
ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են,
ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է-
հեգնում ճակատագրի գորշ երեսին:
Arthur Meschian – ashxarhn ays bajanvel e lyrics and chords

© 2011 Armenian Music Chords All rights reserved.