F#m A
Ով եմ ես, գուցե դու բացատրես ինձ ով եմ ես
A Bm
Ինչ եմ ուզում այս կյանքից վերցնել ես վերցնել
Bm F#m
Ինձ հարազատ իմ անբաժան իմ ընկեր, իմ ընկեր

Կրկ․

E F#m
Առանց քեզ ,քո խոսքերի ով եմ ես, ով եմ ես
Առանց հաստատ քո հայացքի ով եմ ես , ով եմ ես
Առանց կոպիտ քո ձեռքերի ով եմ ես, ով եմ ես
Ինձ հարազատ, իմ անբաժան իմ ընկեր, իմ ընկեր

Կյանքի չարին դիմադրելով ուժասպառ
Բարձր բարձր ծիծաղում էիր ինձ համար
Ինչ անկեղծ ես դու և հստակ իմ ընկեր:

Կրկ․․․

Ես կկորչեի այսպես կյանքում ախ անկասկած
Եթե կողքիս չլինեիր դու իմ Աստված
Կմոլորվեի, եթե վստահ քայլդ չզգայի իմ շողքում

Կրկ․․․

Ardzaganq – im ynker chords

 

Am
Հաց եմ բերել, տղե՛րք,
Dm
Խղճիս վա՛րձն եմ բերել,
Bb
Ես ձեր ցա՛վը տանեմ,
A
Անու՛շ արեք, տղե՛րք,
Dm
Հայոց անցած փառքի
Am
Վերադա՛րձն եք, տե՛րն եք,
F
Հզոր ձեր բազուկով
E
Մեր տունը պահեք։

Մենք մեր հողի վրա
Ավելորդ ենք եղել,
Իրար խո՛րթ ենք եղել
Անհաղորդ ենք եղել,
Իշխանները՝ ծախված,
Շողոքորթ են եղել
ՈՒ քամու՛ն են տվել
Երկիրը մեր։

Հաց եմ բերել, տղե՛րք,
Հոգուս լա՛ցն եմ բերել,
Խեղճությունն ու ո՞ղբն է
Մի թե ընթացքը մեր…
Ես ձե՛ր կողքին, ձե՛զ հետ
Հայոց հա՛րցն եմ բերել,
Ես ձեր ցա՛վը տանեմ,
Սասնա՛ Ծռեր։

Հաց եմ բերել, տղե՛րք, խղճիս վա՛րձն եմ բերել….
Հաց եմ բերել, տղե՛րք,խ ղճիս վա՛րձն եմ բերել…

 

Am G Am
Պատերազմ եք գնում, բարով գնացե՛ք,
Am G Am
Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք,
Am G Dm Am
Նոր կազմավորված Հայոց բանակի,
Dm Am Gm Am
Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք:

Կրկներգ։

G Gm Dm Am
Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք,
G Gm Dm Am
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
Am C G Am
Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք,
Dm Am Gm Am
Հողն արյունով են պահում, իմացե՛ք:

Քաջերի կորստով, ցավել ենք դարեր,
Հողի կորստով` հազարամյակներ,
Այժմ շատ են մեզ պետք մեծ հաղթանակներ,
Դեպ փառք ու հաղթանակ, բարով գնացե՛ք:

Կրկներգ։
Դուք մեր նախնյաց հողը նորից ե՛տ բերեք,
Մեր Հայկազյան փառքը նորից ե՛տ բերեք,
Մուշն ու Սասուն, Արարատը ե՛տ բերեք,
Դեպ Արցախ, Մուսա լեռ բարով գնացե՛ք:

 


Ակորդների պարզեցված տարբերակ։

Em Bm Am Em
Կրակի մեջ խունկ լցնիմ
Em Bm Am Em
Քամին հոտը երկինք տա
Em Bm Am Em
Տանի մեր ծով սարերին
Em Bm Am Em
Կարոտ հոգիս զովանա,
G D Am Em
Մոռցած քարին ճեղք է բացվել,
Bm Am13(002010)Bm Am
ճեղքն ելել է պատն ի վեր
G D Am Em
Պապանց դաշտի խոտը կարճ է
Am13 Em9(024000)Am13 Em
Մըր տուն թողել ենք անտեր:

Կրակի մեջ խունկ լցնիմ
Քամին հոտը երկինք տա
Թլոլ մանչս ծուռ հարցնէ-
Ապո քամին ուր կերթա
Մոռցած քարին ըսեմ մանչիս
Ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Ձագուկ հոն է տունը մեր:

Կրակ լցնիմ փուշ ու կսկիծ
Քամին մուրը երկինք տա
Թլոլ մանչիս սեղմեմ դոշիս
Կարոտ հոգիս զովանա,
Ծով սարերի փաայլը տեսնիմ
Մանչիս զուլալ աչքերում
Ծով սարերից քամին իջնի
Մեզի գրկէ տանի տուն:
Մոռցած քարին ըսեմ մանչիս
Ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Ձագուկ հոն է տունը մեր…
Ձագուկ հոն է տունը մեր…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

Em Am
Գերանդին ուսս առնիմ,
C B7
Գյուղի միջով անցնիմ,
Em Am
Սարի դոշով իջնիմ,
C B7
Արտի փեշին հասնիմ:

Արտի հունձը պրծնիմ,
Ծառի հովին նստիմ,
Տաք լավաշը պոկեմ,
Պանիր բրդուջ էնեմ

Ոտս քարին զարգեմ,
Առվից պաղ ջուր խմեմ,
Զուլալ ջուրը սարի
Ջիգյարս հով կանի:

Գերանդին ուսս առնեմ,
Գյուղի ճամփեն բռնեմ,
Փունջմ ծաղիկ քաղեմ,
Յարիս նվեր տանեմ:

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

intro. Am/A, Em/E(p-i-m-i-a-i-m-i). F7/F, Em/D(p-i-m-i) Am/A(p-i-m-i-a-i-m-i)

Am Em
Սարեն հովիկ կուգա,
F Em Am
Լաո, ծաղիկ ես,
Am EM
Մըր էրգրեն ձենիկ կուգա,
F Em Am
Լաո, տաղիկ ես,
C G
Մըր Ծովեն ալիք կուտա,
F Em Am
Լաո, ափիկ ես,
AM Em
Էրգրեն բերած լուսըմ կա,
F Em Am
Լաո, կպայես:

Սարեն բոբիկ էկավ
Քու պստիկ ախպեր,
Մըր Ծովեն արցունք խման
Քու պստիկ քուրեր,
Ասկյար մըր էրգիր վառեց,
Լաո, լավ հիշէ,
Ասկյար մըր օջախը մարեց,
Լաո, ժամն հիշէ:

Սարեն բոցիկ կուտա,
Ֆիդայոնց մեռնիմ,
Մըր էրգրեն ձենիկ կուգա,
Լաո, քել ելնինք,
Թե ընձի զարկեն մեջքեն,
Զարկդ ձիգ պայէ,
էրգրեն բերած մըր լուսեն
Կրակմ վառե:

Սարեն հովիկ կուգա
Լաո, ծաղիկ ես…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

Am E Am E Am
Մերկ փողոցները տխրում են, մրսում են ծառերը…
Am E AM E Am
Սառը քամին պոկել է նրանց դեղնած շորերը.
A7 Dm G C E
Ձյունը ճերմակ գալիս է, մերկ ճյուղերին նստում է,ծածկում է,
E7
Ձմեռ է…
A7 Dm F C E
Ձյան փաթիլները իջնում են, լուսամուտիս հպվում են, հալվում են, կաթում են:

Իսկ սենյակում մի սև փաթիլ պատից կախված անհոգ ճոճվում է,
Ձյան փաթիլները հալվում են, իսկ այս մեկը անվերջ խաղում է,
Նրան ինչ, թե այս աշխարհում ձյան փաթիլները սպիտակ են լինում,
Նա սև է,
Նրան ինչ, թե մեր փողոցում ձյան փաթիլներն երկնքից են իջնում,
Նա ճոճվում է:

Ձյան փաթիլները պարում էին, խաղում էին, փողոցին նստում էին,
Իսկ սենյակում սև փաթիլը նորից անհոգ, անհոգ ճոճվում էր,
Նրան ինչ, թե իմ սեղանին, պարապ դրված է սառը գինին,
Նա սև է…
Նրան ինչ, թե մեր փողոցում ձյունը վերջին ճամփան է լցնում,
Նա ճոճվում է…

Am E Am E Am
Մերկ փողոցները տխրում են, մրսում են ծառերը…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

Am F7 G Am
Աստվածային անունդ է իմ սրտում,
Am F7 G Am
Բաբախում ես աստղի նման հեռվում,
Dm Am Dm Am
Քո կողքին կանգնում եմ, համրի պես լռում եմ,
C G Dm Am
Իմ սրտի ձայնն եմ խեղդում:

Քեզ կասեն աչքերս ամեն ինչ,
Իսկ շուրթերս լռում են ամաչկոտ,
Ու նորից նայում եմ, համրի պես լռում եմ,
Իմ սրտի ձայնն եմ խեղդում:
Ու նորից նայում եմ, համրի պես լռում եմ,
Իմ սրտի ձայնն եմ խեղդում:

Երբ իջնի քունը աչքերիդ,
Երազում ամեն ինչ քեզ կասեմ,
Բայց երբ քեզ տեսնում եմ, ես նորից լռում եմ
Իմ սրտի ձայնն եմ խեղդում,
Բայց երբ քեզ տեսնում եմ, համրի պես լռում եմ
Իմ սրտի ձայնն եմ խեղդում…
Իմ սրտի ձայնն եմ խեղդում…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

C#m B E F#m C#m G#
Կարոտում եմ տուն իմ հայրենի
C#m B E F#m C#m G#
Դու ամրոցն ես հզոր հայրերի
A B F#m E C#m F#m
Դու մատուռն ես դու մեր քնքուշ մայրերի, հայրենիք
C#m B G# C#m
Աղոթում եմ Աստված պահպանի։

A B F#m E C#m F#m
Դու մատուռն ես դու մեր քնքուշ մայրերի, հայրենիք
C#m B G# C#m
Աղոթում եմ Աստված պահպանի։

C#m B E F#m C#m G#
Օտարություն իմ կյանքից անկախ
C#m B E F#m C#m G#
Հայի ոգով ապրում եմ անվախ
A B F#m E C#m F#m
Ես կդառնամ ու իմ գիրկը քեզ կառնեմ, կփարվեմ
C#m B G# C#m
Վախենում եմ կարոտս չառնեմ։

A B F#m E C#m F#m
Ես կդառնամ ու իմ գիրկը քեզ կառնեմ, կփարվեմ
C#m B G# C#m
Վախենում եմ կարոտս չառնեմ։

A C#m
Քեզ խլել են, թալանել են, կալանել են
A B C#m
Քո վանքերը, ավիրել են տուն իմ հայրենի,
F#m C#m F#m (F#m E G#)
Խաչքարերդ արցունքներով կլվանամ,
E F#m C#m G# C#m
Աղաչում եմ, կանչիր, թույլ տուր տուն դառնամ:

F#m C#m F#m (F#m E G#)
Խաչքարերդ արցունքներով կլվանամ,
E F#m C#m G# C#m
Աղաչում եմ, կանչիր, թույլ տուր տուն դառնամ:

Dm C F Gm Dm A
Դու դարծել ես օտարի գերի,
Dm C F Gm Dm A
Որդինեդ գերի օտարին,
Bb C Gm F Dm Gm
Քո տաք սրտում սառույցներ են գոյացել, քարացել
Dm C A Dm
Գարուններդ աշուն են դարձել:

Bb C Gm F Dm Gm
Քո տաք սրտում սառույցներ են գոյացել, քարացել
Dm C A Dm
Գարուններդ աշուն են դարձել:

Bb Dm
Քեզ խլել են, թալանել են, կալանել են
Bb C Dm
Քո վանքերը, ավիրել են տուն իմ հայրենի,
Gm Dm Gm (Gm F A)
Խաչքարերդ արցունքներով կլվանամ,
F Gm Dm A Dm
Աղաչում եմ, կանչիր, թույլ տուր տուն դառնամ:

Gm Dm Gm (Gm F A)
Խաչքարերդ արցունքներով կլվանամ,
F Gm Dm A Dm
Աղաչում եմ, կանչիր, թույլ տուր տուն դառնամ:

F Gm Dm A Dm
Աղաչում եմ, կանչիր, թույլ տուր տուն դառնամ…

Tun im hayreni chords

 

Am
Մեր աչքերին քող է հյուսված,
Em
Ու զննում ես շուրջդ միշտ դու,
Dm
Եվ ուրիշի տեսողությամբ
G C
Քո քողարկված կյանքը դիտում:

C
Եվ հին արյամբ չափում, կրկին,
F
Ուղիները քո դեմ ընկած,
Dm
Եվ երակն ես մտնում կյանքի
Am Dm E Am
Այն հայացքով, այն հայացքով որ համընկավ:

Թափառում ենք երկար — երկար,
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուքանում:

Երկինքն իբրև մի մրաներկ,
Փողոցն իբրև ճեպանկար,
Եվ նա իմ կյանքն է նկարում,
Այն գծերով, այն գծերով, որ համընկան:

C
Նոր հուներ է կյանքը մտնում,
G
Եվ հոսում է հույզը հանգիստ,
Bb
Լող են տալիս իր լուծույթում
E
Աշխարհները նրբերանգի:

Am
Եվ խռովքի քամուց հազիվ
Dm
Փռփռում են ջրերն հանկարծ,
Am
Եվ փշրվում են ավազին,
Dm E Am
Ալինքները, որ համընկան:

Բերանները այս շատախոս
Եվ խոսքերը լայնաբերան,
Եվ օրերը տագնապալից
Ընծաներով իրենց բերած:

Ո՞վ պիտի մեզ լույս առաքի,
Եվ ո՞վ պիտի հողում պեղի
Այս խորացող պատարագը,
Այս ձայները կորած ցեղի:

Ո՞վ կտանի արյան գետով,
Մոռացության շավղից փրկված,
Հիշողության վեմը կերտող,
Այն ձեռքերը որ համընկան:

Եվ օրերի խորքից անխոս
Մենք անցյալն ենք ոգեկոչում,
Եվ զգում ենք հանկարծ վախով
Թե ինչպես է կապը կորչում:

Քանի կյանքեր են չքացել,
Մենք չգիտենք կանք, թե չկանք,
Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ:

Խթանում է թաքուն վախով
Ու ծեփում է կյանքը տարեց,
Ու մնում է միայն աղոտ
Այն երազը, որ կատարվեց:

Arthur Meschian – Hamnkumner lyrics and chords

© 2011 Armenian Music Chords All rights reserved.