Dm C
Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,
Gm Dm
կյանքի դաշտերից փչող ամեն հով,
C Dm
հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս:

Անմեղ զոհերի արյունով եռուն
հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,
և նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն
կծնվեն մարդիկ արյունով հարբած:

Սրի ու սովի կդառնան ավար
լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
և ոտքի կոխան հասկեր անհամար`
աշխատավորի քրտինքով օծուն:

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
և ըմպեմ ուրախ վայելքի գինին,
երբ որ կխլեն մարդիկ անվարան
որբի բերանից պատառը հացի:

Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,
ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
կյանքեր թևաբեկ և թշվառագին
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս:
Arthur Meschian – ashxarhi cavov

 

Em D Em
Ո՞ւր են տանում քայլերն անխելք
Am D Em
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին
Am D Em
Կամ խորը թաղում ճահճի հատակում,
D Hm Em
Կամ վեր բարձրացնում արևի լույսին:

Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս
Խելագար ձայնով երկինքը պատռել,
Կամ խելապատառ արևին ձգտել:
Քայլեր…

Գալիս են նրանք պատմության խորքից,
Մերթ տրորելով մեր բախտը դաժան,
Մեր հոգին տխուր, մեր սիրտը վհատ,
Մեր երազն ու մեր հույսը ապաքում:

Տանում են նրանք իրենց ետևից`
Եվ զորավորին, և խեղճ տկարին,
Որ վերջում կյանքի, անդունդը նետեն`
Քայլերը նաև հզոր քանքարին:

Ահագնանալով՝ դղրդում նրանք,
Խլացնում են ձայնը մեր սրտի,
Դոփելով գալիս, դոփելով գնում,
Անցնում են դեպի սահմանն անհայտի:

Ո՞ւր են տանում քայլերն անխելք,
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին,
Կամ խորը թաղում ճահճի հատակում,
Կամ վեր բարձրացնում արևի լույսին…
Arthur Meschian – qailer lyrics and chords

 

F#m Hm C# F#m
Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները,
Թափվում են ցած, ավազի պես, օրերի շարքը անտարբեր
E A C# F#m
Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները,
D Hm D C# F#m
Ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած:

Դա էլ կանցնի գուցե մի օր և կփակվեն ցավոտ վերքերը,
Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից,
Եվ նվիրված պատրանքներից, նա էր միակ օրհնված արժեքը,
Որ կպահեմ մինչ ճամփիս վերջ, որովհետև սիրել եմ ես:

A E C# F#m
Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իր իմաստը,
A E C# F#m
Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու,
Hm C# F#m
Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին, չճարպոտեց երբեք իմ սիրտը,
D Hm D C# F#m
Եվ կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ ես:

Մոլորվեցին ձայները մեր և խզվեցին ձայնալարերը,
Եվ կորցվեցին աղմուկներում վերջին ճիչերը խլացած,
Մեկ մեկ միայն, անսպասելի քեզ կգտնեն կորցված երգերը,
Միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրված:

Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի սովից մարմինտ,
Չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված,
Եվ խոզերի առջև, ստիպված, դու չես սփռի մարգարիտները,
Եվ կյանքը չի դառնա տհաս, իմ բարեկամ քանի դու կաս:
Arthur Meschian – vorovhetev sirel em lyrics and chords

 

Dm
Աշխարհը այս բաժնվել է
Am
հազար ու մի տարբեր կտորների…
Gm Dm
ասում են շատ վաղուց (ստում են երեւի),
ամեն լաթի կտորը մի երկիր է՝
իր կարկատած օրենքներին գերի.
և մարդկային կիսված ամբոխ՝
ցցված այդ լաթերին:

F
Ամեն մի կեսը կայսրություն է,
C
կամ պետություն, կամ էլ գաղութ ինչ որ մեկի,
D#
սահմանների փշալարով կարված՝
F# F
մարմնի վրա կապույտ մոլորակի:

Cm
Այդ կեսերից էլ մեկը մեր երկիրն է՝
D# F Gm
կապված առագաստով՝ քարե խարիսխներին,
D#
կես սահմանի ցցին սեղմված,
Dm
կես հույսերի լույսին հառած
Gm
և կես կտոր հացին…

և երբ կիսված է ժամը, և քարացած է դեմքը աշխարհի,
կիսված կռիվ ու մսաղաց՝ լքված կիսատ ջոկատների,
կիսված վերջին փամփուշտը և վերարկուն
նախորդ պատերազմից,
և դու որ քո մարմնով փակում ես
միջանցքը նոր կորուստների…
ես հին ու նոր կիսատներին ատում եմ,
այն կեսերին, որ կիսեցին հոգիս,
կես խուժանից արդեն ես ձանձրանում եմ,
կես գողերից, քառորդ հովիվներից.
և կես ճամփին մարած գնացքը մենք հրում ենք-
(կեցցե՜ ամբողջությունը խենթերի),
կես խափնված ազգասերին ատում եմ,
ռամիկ պարոններից ես զարզանդում եմ,
էլի մի բան, որ չեմ հիշի…

Նորից փրթած ծառի մարմինը ծիլեր կտա գարնան շեմին,
նորից քո պատուհանը մութ կյանքի լույսով կվողողվի,
միայն թե դիմանա քո սիրտը կիսված հազար հարվածներից,
չքարանան թեվերը քո թռիչքի մեջ կիսված ճամփին:
լսի՝ր, ժամանակի կիսված զարկերը, լսիր,
դեռ չկիսված մի մեղեդի,
փակի՝ր կորուստների բացված դռները
և ամբոխին կիսված մի՝ խառնվիր:

Հե՜յ, օրհնյալ լինի մեր՝ խենթերի միասնությունը
ատում եմ քեզ՝ կիսատության գերի
ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են,
ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է-
հեգնում ճակատագրի գորշ երեսին:
Arthur Meschian – ashxarhn ays bajanvel e lyrics and chords

 

Dm (4-3-2-1-2-3)

Dm Gm
Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին
C Dm
Դաշտում մի անմեղ լռություն էր տիրում
Dm Gm
Ու միայն վերքերը վիրավոր հողի
C A Dm
Հուշում էին որ դեռ պատերազմ է գնում
Dm Gm
խրամատի մեջ մի պատանի զինվոր
C Dm
Կարոտով նամակ էր գրում
Dm Gm
Նա հիշում էր տունը հայրենի
A Dm
Ցվարած հայոց լեռներում

Dm Gm C Dm
Մի լացիր իմ մայրիկ
Dm Gm A Dm
Սպասիր ինձ և ես կգամ
Dm Gm C Dm
Ես քեզ շատ եմ սիրում
Dm C A Dm
Կարոտել եմ, իմ մայրիկ,

Ես հիշում եմ խոսքերը քո՝
Սիրել հողը մեր հայրենի
Ես հիշում եմ արցունքները քո,
Երբ պատմում էիր ջարդերի մասին
Ես հիշում եմ տունը մեր
Մեր բակի բարդին ծերացած
Ես հիշում եմ խոխոջն առվակի
Ու մանկական խաղերս անցած

Dm Gm
Ու լսվեց հրաման մի որոտ դղրդած
C Dm
Ծանր արկերի տակ հողը տնքած
Dm Gm
Ձեռքին հրացան, նամակը ծոցում պահած,
C A Dm
Տղան առաջ նետվեց ատամները սեղմած
F C
Պետք էր անցնել ընդամենը հարյուր
Gm Dm
Լոկ հարյուր քայլ հայրենի հողի

Dm Gm
Բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ
C A Dm
Եվ ինչքան երկար դաշտում այս կռվի
Dm Gm
Ու հանկարծ կարծես լռեց ամեն ինչ
C Dm
Տղան հնձված հասկի պես ընկավ
Dm Gm
Ձեռքերում սեղմած նամակը ծակված
A Dm
Հայացքը ուղղված կապույտ երկնքին

Նա նայում էր կապույտ երկնքին
Ու հիշում էր տունը հայրենի
Ու բակի բարդին ծերացած
Որի տակ մայրը կսպասի նամակին

Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին
Հրետանու ձայնը լսվում էր հեռվում
Ու միայն մահամերձ ընկած հայորդին
Հայոց լեռների երգն էր երգում՝

Dm C A Dm
Թռչեի մտքով տուն
Dm C A Dm
Ուր իմ մայրն է արդուն …
Armen Movsisyan – zinvori erg lyrics and chords

 

F#m Hm
Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս` ես կհագենամ,
C# F#m
Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ,
D C#m
Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց:
Hm C#
Ասում են` ամեն երազանք ու հույս նորից պխտորվեց:

A E
Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից,
Hm F#m
Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից,
D C#m
Զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում:
Hm C#
Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,
Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:

Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,
Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
Կսպանվի սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանի,
Դատապարտելով աճյունը սառաց մի ճոխ թաղումի:

Զարմանում եմ ես, որ նորից-նորից, գլուխը կորցրած,
Ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած:
Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում:
Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում:

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից,
Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից,
Խուլ ու հնազանդ չարին հանձնված այս մեծ աշխարհից
Եվ մարդկանց անդունդը տանող ճանապարհներից:
Arthur Meschian – zarmanum em es lyrics and chords

 
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՆՈՒՆԴ (Lyrics + Chords)
ԶԻՆՎՈՐԻ ԵՐԳԸ (Lyrics + Chords)
ՀԱՆԴԻՊՈՒՄ (Lyrics + Chords)
ՀԱՑ ԵՄ ԲԵՐԵԼ (Lyrics + Chords)
ՎԷՐ ԿԱՑ, ԵՂԲԱՅՐ ԻՄ (Lyrics + Chords)
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ (Lyrics + Chords)
ՔԵԶ ԻՄ ՍԻՐԵԼԻՍ (Lyrics + Chords)
ՄԱՆՉՍ (Lyrics + Chords)
ՍԱՐԴԸ (Lyrics + Chords)
ՍԱՐԵՆ ՀՈՎԻԿ ԿՈՒԳԱ (Lyrics + Chords)
ՌԱՆՉՊԱՐԻ ԵՐԳԸ (Lyrics + Chords)
 

Em F#
Մեծածավալ և հիասքանչ տաճարների
Am E
Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը՝
Em F#
Ամենը ձեզ, և արծաթե լապտերը վանքերի,
H Em
Ադամանդե շարքով հյուսված խաչերը:

Դուք ձեզ վերցրեք և փառավոր շքախմբեր,
Եվ տոնական կախարդական զանգերը:
Ամենը ձեզ, իսկ ինձ միայն բաժին թողեք
Դժոխքներով անցած «Հայր մեր»-ը:
Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս,
Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը:
Ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ
Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը:

C G
Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ
C G Am
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները,
H Em
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Am H Em
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:

Ամենը ձեզ` քարոզների խորհուրդն անգին:
Ճանկեք կյանքի ձեր մարտնչած փառքերը,
Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ
Եվ տարերքին տրված խելառ օրերը:

Այսպես պոկված ճյուղի նման, կյանքի ծառից,
Մոլորվեցինք այս աշխարհի մեջ:
Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի,
Եվ անաստված դարի մեղքերը:

Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:
Arthur Meschian – amene dzez lyrics and chords

 
ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ (Lyrics + Chords)
ԱՄԵՆԸ ՁԵԶ (Lyrics + Chords)
ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ (Lyrics + Chords)
ԱՍՈՒՄ ԵՆ (Lyrics + Chords)
ԱՌԱՋ ԳԻՏԵԻ (Lyrics + Chords)
ԱՇԽԱՐՀԸ ԱՅՍ ԲԱԺՆՎԵԼ Է (Lyrics + Chords)
ԱՇԽԱՐՀԻ ՑԱՎՈՎ (Lyrics + Chords)
ԲԱՐՈՎ ՄՆԱՔ (Lyrics + Chords)
ԵՐԲ ԻՄԱՍՏԱԶՈՒՐԿ Է ԼԻՆՈՒՄ (Lyrics + Chords)
ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ (Lyrics + Chords)
ԹՌԻՉՔ (Lyrics + Chords)
ԽՈՒԼ ՀԱՌԱՉԱՆՔԻ (Lyrics + Chords)
ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐ (Lyrics + Chords)
ՀԻՄԱ ՀԱՍԿԱՑԱ (Lyrics + Chords)
ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ (Lyrics + Chords)
ՄԻԱՅՆ ԱՅՆ (Lyrics + Chords)
ՄԻԳՈՒՑԵ ԵՍ ԽԵՆԹ ԵՄ (Lyrics + Chords)
ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է (Lyrics + Chords)
ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐԵԼ ԵՄ ԵՍ (Lyrics + Chords)
Ո՞ՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ (Lyrics + Chords)
ՔԱՅԼԵՐ (Lyrics + Chords)
ՕՐԵՐ (Lyrics + Chords)

arthur meschian meschyan артур месчян

Ա

 Ա  Comments Off
Oct 262011
 

Ամալյան Դավիթ
Արաբո Իսպիրյան
Արեգ Նազարյան
Արթուր Մեսչյան
Արմեն Դարբինյան
Արմեն Մովսիսյան
Արմինե Հայրապետյան
Ամիրխանյան Ռոբերտ
Արձագանք
Անդրե
 

© 2011 Armenian Music Chords All rights reserved.