Em D
Մառախուղի շղարշն է շուրջս`
C H7
Կիսաթափանց մի վարագույր,
Em D
Իմ ուղեկիցն ինձ անծանոթ է`
C H7
Թափառական աշուղ մի կույր…
C H7 C H7
Ու ես էլ` նրա պես, խարխափելով ասես,
Am H7 C Am H7 Em
Ամեն ձայնի ականջալուր, քայլում եմ` չգիտեմ թե ուր…

Ահա կարծես խշշում է գետը,
Քայլում ենք մենք հոսանքն ի վեր,
Այնտեղ, ասում են, արևոտ է,
Կապույտ երկինք, ճերմակ ամպեր,
Անծիր երկնակամար, կարմիր արև անմար…
Ասում են` լույսն է անխավար այն տեսնողի համար…

Em H7 C H7
Թե կասեն` էլ չկամ, չհավատաս,
Em H7 C H7
Երբ աշնան գիշերով դուռդ բանաս,
Am H7 Em C
Հովի հետ ներս կգամ, մոմի հետ կխաղամ.
Am H7 Em
Իմ գալը դու կիմանաս…

Ահա արդեն զանազանում եմ
Ուրվագծերը խավարից:
Ու մեկ առ մեկ ինձ մոտենում են
Ծանոթ դեմքեր իմ անցյալից`
Բարի ու ժպտերես, կանչում են ինձ ասես,
Իսկ ես, կապված թելով անտես, դեռ որոնում եմ քեզ…

Թե կասեն էլ չկամ, չհավատաս,
Երբ աշնան գիշերով դուռդ բանաս,
Հովի հետ ներս կգամ, մոմի հետ կխաղամ.
Իմ գալը դու կիմանաս…

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.