Em C
Երբ կգա նոր գարուն,
Am C H7/B7 E
Ու սառույցի միջից փախչի առուն,
E C
Ինձ փնտրեք ձորերում,
Am C H7/B7 E
Որտեղ միայն քամին է պտտվում:
CH Em GH G
Սարերով, լեռներով
C Am H
Ես անցա խենթ քամու թևերով:
CH Em G H7G
Լճերով, գետերով
C Am H
Հոսեցի ես աղի արցունքով:
Էլ չկա երազանք,
Ոչ էլ անբիծ սիրո կապույտ բաղձանք:
Երբ անխոս, անխռով
Դու հեռացար ինձնից լուսնի շողով:
Ակամա քեզ գտա, կորցրեցի քեզ, նորից, ակամա:
Օրերով, գիշերով փնտրեցի ես` աղոթք ասելով:
C H7 C H7
Խառնվել են հիմա իրար լույս ու ստվերն ու աշխարհն արար,
Am H7
Այս կարոտի դեմ չկա դեղ ու ճար:
C H7 C H7
Դու դարձել ես մի լույս անմար, ես` տկար ու անմիտ խավար,
Am H7 Em
Զուր է արդեն ամեն բան ինձ համար:
Երբ կգա նոր գարուն,
Ու սառույցի միջից փախչի առուն,
Ինձ փնտրեք ձորերում,
Որտեղ միայն քամին է պտտվում:
Օրերով, գիշերով փնտրեցի ես աղոթք ասելով:
Խառնվել են հիմա իրար, լույս ու ստվերն ու աշխարհն արար
Այս կարոտի դեմ չկա դեղ ու ճար:
Դու դարձել ես մի լույս անմար,
Ես տկար ու անմիտ խավար,
Զուր է արդեն ամեն բան ինձ համար:
Զուր է արդեն ամեն բան ինձ համար…