Em D
Երբ ծառաները տերեր դարձան
C H7
Գահ բարձրացան շուքով
Em D
Էլ չկապեց վառ ծիածան
C H7
Երկինքն իր արցունքոց
C H7 C H7
Գորշություն էր փողոցում
C Am H7
Միայնակ շներն են կաղկանձում
Em
Գնամ ես:

Երբ աղախինը կոպիտ ձեռքով
Պոկեց քողն իմ գլխից
Ծաղիկների թերթիկներով
Պատված ճանապարհից
Հեզությունը հեռացավ
Մանկության նման հեքիաթ դարձավ
Գնամ ես
Գորշությունը էր քաղաքում
Միայնակ շներն են կաղկանձում
Գնամ ես

Ոչ գիշատիչ են ու ոչ գազան
Բայց ոչ էլ մարդ դարձան
Ու հոգ չէ որ մետաքսներով
Զուգված հպարտացան
Գորշություն էր այս կյանքում
Միայնակ շներն են կաղկանձում
Գնամ ես…

C H7
Գնամ մտնեմ ժայռի մեջ
Ու անթափանց մթի մեջ
Մոռանամ թե սկիզբ թե վերջ
Ծիծաղը որ հոգին էր
Հպումը որ մարմին էր,
C H7 Em
Մոռանամ ու վերջ

Ուղարկված Լուսինե Բարսեղյանի կողմից

   
© 2011 Armenian Music Chords All rights reserved.