D Bm
Ճռճռում էր քամուց մաշված ճոճարանը,
G D
Ոչինչ չի ջնջվում մեր մտքից.
D Bm
Անհոգ մանկությունը, մեր գյուղն, ուր ամռանը
G F#m
Չէինք կտրվում գետափից…
Em A
Ոչինչ, թե խրթին էին օրերն այդ,
D Bm
Հազիվ հայթայթում էինք ապրուստ,
G A
Ու աղքատ էր հոգին մեր, մեր միտքն ու գրպանը,

G A D

Բայց դեմքներս ժպիտով էր լեցուն…
Իսկ հետո էլ հիշում նստարանն ու դպրոցը,
Որ խեղդեց ԱՆՀԱՏԻՆ իր գրկում…
Այո զզվելի է պարտադիր այդ դարբնոցը,
Ուր կեղծ ուսմունքներ են սերտում…
Իսկ հետո մի ողջ կյանք, հագած դիմակներ,
Իսկական մեր դեմքն ենք փնտրում
Ու հազար դերերի մեջ սնում ենք մեր ԵՍԸ,
Ախ անմիտ խաղեր ենք խաղում…

Bm D Bm D G A G A D

Դե ասեք, թե ինչ է երջանկությունը,
Ինչու են մարդիկ տառապում,
Ինչու ստեղծել մեզ մայր բնությունը,
Եվ այսպես մենք ուր ենք գնում…
Մինչ փնտրում է գիտունը հարցերի պատասխանը
Ու շիվար մորուքն է քորում,
Ես գիտեմ մի պարզ բան. ու այն է՝ գարնանը
Իմ այգում ծղրիդն է երգում…

Այո, կատարյալ է մեր մայր բնությունը .
Ոչինչ հենց այնպես չի լինում,
Ու դրախտ ասվածն է մեր հոգու ջինջ երկինքն է,
Ուր ճերմակ աղավնին է ճախրում…
Ու թող ճռճռա մաշված ճոճարանը,
Ու կիջնի անդորր իմ հոգուն…
Սիրում եմ երկիրն այս, ուր ամեն մի անկյունը
Մեզ լույս հուշեր է բերում…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 
© 2011 Armenian Music Chords All rights reserved.