C Am C Em F Em F G
C Am
Փակիր աչքերդ, հիշիր դու ինձ,
C Em
Փակիր կոպերդ, ժպտա նորից,
F Em
Հիշիր գիշերը` մենք փողոցում,
F G
Պարում էինք գիժ քամու գրկում…

Հիշիր հեքիաթը մեր հորինած,
Հիշիր մատները մեր խճճված,
Ախ թէ երազ էր՝ մաքուր ու ջինջ,
Անկարևոր է էլ ամեն ինչ…

Am Em
Ու համբույրները՝ կիսաշշունջ,
Am G
Անսանձ ձեռքերը, շուրթերն գինոտ,
Dm Em
Փոքրիկ այն ճյուղը՝ ծառից պոկված,
F G
Մեր խենթ սիրուց քեզ հուշ մնաց…

Փակիր աչքերդ, երբ լուռ ես դու,
Երբ որ թախիծն է ներսից կրծում,
Փակիր աչքերդ, հիշիր դու ինձ
Կիջնի երազ մով աչքերիդ…

Ու թե խոսքերս աղքատ են, թույլ
Գիտես՝ քնկոտ եմ, անբան ու ծույլ,
Փակիր աչքերդ… ուրիշ ոչինչ,
Անկարևոր է էլ ամեն ինչ…

Ու համբույրները կիսաշշունջ,
Ու բաժանումը մեր լուռ ու մունջ,
Ախ լոկ երգերը՝ սրտից պոկված,
Այս ամենից մեզ հուշ մնաց…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 
© 2011 Armenian Music Chords All rights reserved.