alex

 

Am
Մեր աչքերին քող է հյուսված,
Em
Ու զննում ես շուրջդ միշտ դու,
Dm
Եվ ուրիշի տեսողությամբ
G C
Քո քողարկված կյանքը դիտում:

C
Եվ հին արյամբ չափում, կրկին,
F
Ուղիները քո դեմ ընկած,
Dm
Եվ երակն ես մտնում կյանքի
Am Dm E Am
Այն հայացքով, այն հայացքով որ համընկավ:

Թափառում ենք երկար — երկար,
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուքանում:

Երկինքն իբրև մի մրաներկ,
Փողոցն իբրև ճեպանկար,
Եվ նա իմ կյանքն է նկարում,
Այն գծերով, այն գծերով, որ համընկան:

C
Նոր հուներ է կյանքը մտնում,
G
Եվ հոսում է հույզը հանգիստ,
Bb
Լող են տալիս իր լուծույթում
E
Աշխարհները նրբերանգի:

Am
Եվ խռովքի քամուց հազիվ
Dm
Փռփռում են ջրերն հանկարծ,
Am
Եվ փշրվում են ավազին,
Dm E Am
Ալինքները, որ համընկան:

Բերանները այս շատախոս
Եվ խոսքերը լայնաբերան,
Եվ օրերը տագնապալից
Ընծաներով իրենց բերած:

Ո՞վ պիտի մեզ լույս առաքի,
Եվ ո՞վ պիտի հողում պեղի
Այս խորացող պատարագը,
Այս ձայները կորած ցեղի:

Ո՞վ կտանի արյան գետով,
Մոռացության շավղից փրկված,
Հիշողության վեմը կերտող,
Այն ձեռքերը որ համընկան:

Եվ օրերի խորքից անխոս
Մենք անցյալն ենք ոգեկոչում,
Եվ զգում ենք հանկարծ վախով
Թե ինչպես է կապը կորչում:

Քանի կյանքեր են չքացել,
Մենք չգիտենք կանք, թե չկանք,
Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ:

Խթանում է թաքուն վախով
Ու ծեփում է կյանքը տարեց,
Ու մնում է միայն աղոտ
Այն երազը, որ կատարվեց:

Arthur Meschian – Hamnkumner lyrics and chords

 

Am Dm
Սիրտս կը թռի ջաղջի քարին պես,
Dm E Am E F
Մարմինս կը փղրի ջաղջի ալրին պես,
F C F G C
Ե՞րբ պիտի լուսնա գիշերն դարի պես,
Am Dm E Am
Տեսնեի տղան խաչին լուսնին պես:

Տեսնեմ, կսեի, ձեռքիս վարդը տամ,
Վարդը որ չառնե, ոսկի խնձոր տամ,
Խնձորն երբ չառնե, մազս քաշեմ տամ,
Ան ալ որ չառնե, հոգիս քաշեմ տամ:

Ruben Hakhverdyan – anor lyrics and chords
Lilit Pipoyan – anor lyrics and chords

 

C#m
Երնեկ, թե այս նոր տարին
F#m C#m
Վերջ տար հայի ցավերին,
F#m C#m
Չարը կորչեր ու բարին
G# C#m
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ, թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին վարդ-անդաստան:

Երնեկ, թե այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրոշակ ծածաներ:

Երնեկ, թե այս նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:

A Dm

Dm
Հայեր, երբեք չերկմտիք,
Gm Dm
Կկատարվի այդ ամեն,
Gm Dm
Եթե իսպառ մենք հանենք
A Dm
Փոքրոգություն մեր սրտեն:
Ruben Hakhverdyan – anor lyrics and chords
Lilit Pipoyan – anor lyrics and chords

 

Cm Fm
Ես այսօր փոխում եմ տես, կեսգիշերը իմ,
G Cm
քո սիրո հետ փոխում եմ տես, կեսգիշերը իմ,
ինքդ քեզ խափեցիր տես, ինքդ քեզ խափվեցիր,
խաչեցիր մեր սերը դու, քո սերը խաչեցիր….

Fm Cm
մի կանչիր ինձ իմ սեր, ինձ մի կանչիր
Fm Bb D#
կորցրինք սերը մեր, մենք կորցրինք
Fm G G#
վերջացավ փրկություն ավաղ չկա
Fm
մոռացիր ինձ, իմ սեր
G
մոռացիր էլ չկամ

Dm Gm
Ես այսօր փոխում եմ տես, կեսգիշերը իմ,
A Dm
քո սիրո հետ փոխում եմ տես, կեսգիշերը իմ,
ինքդ քեզ խափեցիր տես, ինքդ քեզ խափվեցիր,
խաչեցիր մեր սերը դու, քո սերը խաչեցիր

Gm Dm
մի սպանիր ինձ իմ սեր, ինձ մի սպանիր
Gm C F
մոռացիր ինձ, իմ սեր, ինձ մոռացիր
Gm A A#
մի սպասիր պրկություն ավաղ չկա
Gm
հավատա որ չկամ
A
հավատա էլ չկամ

Em Am H Em

Am Em
մի կանչիր ինձ իմ սեր, ինձ մի կանչիր
Am H G
կորցրինք սերը մեր, մենք կորցրինք
Am H C
վերջացավ փրկություն ավաղ չկա
Am
մոռացիր ինձ, իմ սեր
H
մոռացիր էլ չկամ
Forsh – Es poxum em kesgisher@ im lyrics and chords

 

Gm
Կապել են ամուր փալասով քո աչքերը,
ձեռքիդ էլ կախել կշեռքը ժանգոտ,
ոնց որ գողացել են քո կշռաքարերը
արդարություն ես դու կույր ու վախկոտ,
Cm
դու ես արձան որ դատում ես իմ բախտը,
դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Gm
լիզում հաստափոր և փոշոտ հատորները
D#
ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Cm D Gm
և տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի:

Gm
Ես հեգնեցի հին ու նոր կուռքերին իմ,
դու ինձ չես տեսնի գլխակոր ծնկաչոք,
կյանքս արդեն ինձ ցմահ բանտարկել է,
չես վախեցնի ծայրագույն հոդվածով,
Cm
դու ես արձան որ դատում ես իմ բախտը,
դու ես իմ սիրտը հանձնում գայլերին,
Gm
լիզում հաստափոր և փոշոտ հատորները
D#
ուր շարադրած են բոլոր իմ մեղքերը
Cm D Gm
և տրամաչափը դահճին հանձնվող փամփուշտի:

Cm Gm
Կիսատ թռիչքը երազիս
Cm Gm
և լուռ տրոփը լույսերի
Cm D Gm
այն ինչ այսօր չհասկացա,
F Bb
այն ինչ աստղի ես չհասա
D Gm
և ինչ հեքիաթ որ չապրեցի,
D#
բնավ արանց տագնապների
Cm D Gm
հաջորդ կյանքին ես հանձնեցի:

Cm
Թևերս սպիտակ իմ մարմնին կարեցի,
մոտեցա ես եզրին քո բերդի պարսպի,
և լուռ ժպիտով երկնքին նայեցի,
գոռում են կանգնիր կջարդվես մի թռչիր …
Gm
Ցատկեցի:
Arthur Meschian Trichq – lyrics and chords

Jun 262013
 

Շուշան Պետրոսյան

 
ՄՇՈ ԳՈՐԱՆԻ (Lyrics + Chords)

Շուշան Պետրոսյան

 
ՄՇՈ ԳՈՐԱՆԻ (Lyrics + Chords)
ԳԱՑԵՔ ՏԵՍԵՔ (Lyrics + Chords)

Ոստան Հայոց

Jun 262013
 

Ոստան Հայոց

 
ԳԵՏԱՇԵՆ (Lyrics + Chords)

Գուսան Հայկազուն

© 2011 Armenian Music Chords All rights reserved.