SWEETIE BABY | (Lyrics + Chords) |
SWEETIE BABY | (Lyrics + Chords) |
G#m E
Երբ դու տխուր ես, անձրև է գալիս
G#m F# E
Կողքովս անցնում ես, բարև չես տալիս
E C#m E
Ինչ եմ արել, Ինչ եմ ասել
E C#m D#
Քեզ վառ ժպիտով միշտ ուզում եմ տեսնել:
Chorus:
G#m
Baby, Sweetie baby,
H C#m
Ինչ անեմ հասկանաս
F#
Baby, Sweetie baby,
E D#
Ոնց անեմ, որ ժպտաս,
E
Baby, Sweetie baby,
C#m
Դու պիտի հավատաս
D# E D#
Որ քո վառ ժպիտը շատ տանկ է
G#m E
Ինձ համար … վառ ժպտա,
G#m
Ինձ համար…
Երբ դու ուրախ ես, արևն է շողում,
Նայում ինձ՝ ժպտում ես, աշխարհն է փոխվում,
Ուզում եմ գոռալ, ուզում եմ երգել,
Քեզ վառ ժպիտով միշտ ուզում եմ տեսնել:
Chorus:
Baby, Sweetie baby,
Ինչ անեմ հասկանաս
Baby, Sweetie baby,
Ոնց անեմ, որ ժպտաս,
Baby, Sweetie baby,
Դու պիտի հավատաս
Որ քո վառ ժպիտը շատ տանկ է
Ինձ համար … վառ ժպտա,
Ինձ համար…
C#m D#
Give me smile, give me smile
Chorus:
Baby, sweetie baby,
Down on me, tell me why?
Baby, sweetie baby,
Talk to me for a while.
Baby, sweetie baby,
Let me steal your smile.
Just wanna see you happy,
Give me smile.
Em D
Օ օ օ ասպետ
C H
հավերժության դու սուրհանդակ
Em D C Em
քեզ կոչում են շատ հասարակ ժամանակ
D C Em
Կգաս կանցնես ու էլ չի մնա ոչինչ
D C H
Ու կտանես շտապող մարդկանց քո ետևից
Em Am H Em
Լուռ անխոս դու հեռանում ես
Em Am H Em
Եվ թողնում ճերմակն իմ մազերին
E Am H C H
Եվ հստակ ձեռքով թերթում ես
Am H E C
Չքնաղ օրերը ,քնքուշ հուշերը,
C H Em
Բոլոր այրվող էջերը իմ կյանքի:
Ով է քեզ հետապնդում,
միշտ արթուն ես չես քնում
Եվ շտապում ես նույնիսկ անհոգ երազում
Կանգ առ մի պահ ,որ շունչ առնեմ նորից
Ու կվազեմ կրկին անհույս քո ետևից
Լուռ անխոս դու հեռանում ես
Եվ թողնում ճերմակն իմ մազերին
Եվ վստահ ձեռքով թերթում ես
Չքնաղ օրերը ,քնքուշ հուշերը,
Բոլոր այրվող էջերը իմ կյանքի
Em D
Սառն ու անտարբեր դեմքով
C H
Մերթ բերում ես վիշտ ու սով
Em D
Մերթ բաշխում խենթ երազներ
C H
խոստանում հավատ ու սեր
Em D
Խստադեմ իմ ուսուցիչ
C H Em
Չես հուշում ու չես կրկնում ոչինչ
Em Am H Em
Լուռ անխոս դու հեռանում ես
Em Am H Em
Եվ թողնում ճերմակն իմ մազերին
E Am H C H
Եվ վստահ ձեռքով թերթում ես
Am H E C
Չքնաղ օրերը ,քնքուշ հուշերը,
C H Em
Բոլոր այրվող էջերը իմ կյանքի
Am
Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
Em
քո օրացույցի դեղին էջերին,
Dm
ամիս առ ամիս անիմաստ թափվում են
Bb E
տերևների պես քո կյանքի ծառից:
Երբ ժամացույցի լարված զսպանակը
կացինն է ճոճում քո պարանոցին,
անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
ներկան էլ թմրած` քո ոտքի տակին:
C
Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
G
երբ վերածվում է անվերջ պայքարի,
Bb
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
E
երբ վերածվում է կյանքի իմաստի:
Am
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
Em
սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
Dm Bb
երբ տապալվում է կանգնած արձանը,
Gm E
ժամանակը միշտ վիժում է նորին:
Փողոց ու այգի իմաստազրկվում են
իմաստազրկված քաղաքի մեջքին,
տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի:
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծամվել երախում բյուր ժողովների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:
Ձեռքերը պարապ իմաստազրկվում են,
ամեն օր դարձավ տխուր կիրակի,
գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
պատճառները բյուր առանց պատճառի:
Անիմաստության խորտակվող իմ նավը
նորից փրկության ափին է զարնվում,
երբ վերարկույով քնած զավակներս
մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում:
Նրանց աչքերի առկայծող լույսերը
ոգուս սառույցի կեղևն են փշրում,
անկարողության պոկում կապանքները,
և կյանքս նորից իմաստավորում:
G#m
D# G#m C#m
Ով` սիրուն, սիրուն, ինչ՞ու մոտեցար
D# G#m
Սրտիս գաղտնիքը ինչ՞ու իմացար
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրավ, ինչ՞ու լքեցիր:
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրավ, ինչ՞ու լքեցիր:
Ախ, եթե տեսնեմ օրերից մի օր
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ, ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին:
Ընկեր կդառնամ, ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին:
Ո`վ սիրուն, սիրուն, երբ որ ես կրկին
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարիհին
Նորից այրում ես հուշերս անմար.
Նորից կորչում է և քուն,և դադար:
Նորից այրում ես հուշերս անմար.
Նորից կորչում է և քուն,և դադար:
F# H F#
Աղջիկները խելք չունեն,
G#m H
Դա վաղուց են ինձ ասել:
Նրանց իմ հմայքը միշտ
Շատ դժվար է տեղ հասել,
D#m G#m D#m C#7 C#
Բայց դու իմ ձեռքից չես պրծնելու:
Գուցե ես թշվառ եմ շատ,
Կամ էլ ուժս չի պատում:
Քո կրծքին ես տեղ չունեմ
Եվ ստիպված գնում եմ տուն:
C# E H F#
Քար եմ ես ինչ-որ մեկի երիկամներում,
C# E H C# F#
Ինձ ճնշում ես ու սպասում՝ երբ եմ դուրս գալու.
(Կրկներգ)
G#m C#
Թեկուզ դառնաս դու ծառ (դառնաս դու ծառ)
D#m F#
Կամ ինչ-որ կենդանի,
Ես ոչ մի արգելքի (մի արգելքի)
Առջեւ կանգ չեմ առնի:
Ինձ չի հուզել երբեք (հուզել երբեք),
Թե ինչ կա քո մտքին,
Եթե ինձ չսիրես (ինձ չսիրես),
F# D F#
Կուտեմ քո տատիկին:
Երբ քնում եմ, երազում
Վատ բաներ եմ տեսնում ես,
Թե երազս քեզ պատմեմ,
Ինձ հաստատ կկործանես:
Նույնիսկ կխեղդես ինձ Սեւանում:
Փող չունեմ, բայց շատ է պետք,
Շատ բաներ կան անելու,
Թե Աստծով մենք միանանք,
Քեզ ու խոզ եմ պահելու:
Քար եմ ես ինչ որ մեկի երիկամներում,
Ինձ ճնշում են ու սպասում՝ երբ եմ դուրս գալու:
(Կրկներգ)
F
Ասում են կարճ է կյանքը,
Gm
շուտ կը մարի սրտի զարկը,
Bb
բայց արեւի տակ ծիրանի,
Am
երիտասարդ ու ծերունի,
Gm C
ահա կանգնած շարան շարան,
F
կը ձանձրանան:
Ասում են քաղցր է կյանքը,
և անսահման երկրի փառքը,
բայց գրկի մեջ բուրաստանի,
ծաղիկների դեմ գեղանի,
մարդիկ ահա շարան շարան,
կը ձանձրանան:
Ասում են խորն է կյանքը,
լույս է համայն երկրի հանքը,
բայց կանչի դեմ ծիածանի,
կամ աստղերի խորհրդալի,
մարդիկ ահա շարան շարան,
կը ձանձրանան:
Ասում են նոր է կյանքը,
միշտ կը հնչի սիրո զանգը,
բայց աներազ առանց տաղի,
սեղանի շուրջ աղ ու հացի,
մարդիկ ահա շարան շարան,
կը ձանձրանան:
Gm
Gm Cm
Երբ անառակ որդու նման,
D Gm
Դառնաս՝ թողած քաղաքդ,
Եվ դռնեդուռ փնտրես նրանց,
Ում որ վաղուց կորցրած ես,
Սեղանի չորս կողմում նստած
Նրանք են` ում գտել ես,
Խոսքեր չկան, խմում ենք լուռ`
Ուշ է, ուշ է…
Gm Bb
Երբ անառակ որդու նման,
F Gm
Վերադառնաս քո տունը,
Մթում կախված մի պատուհան,
Ճոճվող ստվերներ անկյունում:
Gm Cm
Երբ հայրդ ծեր դնի ուսիդ
D Gm
Իր դողացող ձեռքերը,
Միայն կշշնջա կամաց`
Ուշ է, ուշ է…
Հազար օտար աչքերի մեջ
Գտնես նրա հայացքը,
Նրան, ով որ սիրում էր քեզ,
Սպասում քո վերադարձը:
Երբ անառակ որդու նման,
Վերադարնում է սերը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Հե՜յ, ուշ է…
Եվ ո՞ւմ կամքով է, որ կյանքում,
Ամենն ունի իր վերադարձը,
Միշտ ուշացած գտնում ես այն,
Ինչ որ վաղուց կորցրած ես:
Երբ անառակ որդու նման,
Վերադառնում է խիղճը,
Լսում ես կարճ մի պատասխան`
Ուշ է, ուշ է…
Am E A Dm G C E
Am
Որքան արագ է պտտվում
E
Այս անիծյալ խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում
Am
Մեր ապրելու լավ ժամանակը։
C
Հետո դանդաղ, դանդաղ,
G
Կհեռանա ջահելությունը,
Dm
Հետո էլ ինչ երջանկություն,
Am E
Երբ մոտենում է ծերությունը։
Am
Մի օր պոկվեց թռավ
E
Իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ
Am
Չվեց դեպի հավերժությունը։
C
Կյանքի շեմին կանգնած էր լուռ
A Dm
Ու գլխահակ մի պատանի,
E
Երազանքներ ուներ մաքուր,
Am
Ձեռքին սպիտակ մի աղավնի։
(Am E A Dm G C E)
Բայց աղավնին թռավ հեռու,
Ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում
Նա թալանում է բոլորին։
Ու հազար ոտք կոխաց ճամփով
Շարունակեց քայլել իր կյանքը
Նա ում ձեռքից թռավ մի օր
Սպիտակ թռչունը երազանքը
Հիմա նրա ուսին թառել,
Հպարտ շարժում էր իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր
Դեպի կյանքի հորիզոնները։
Բայց երբ բազեն երկինք ճախրեց,
Մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց
Ու քաջ թռչունը ընկավ ցած։
Ու երբ տղան վերցրեց նրա
Դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Կյանքը նրան ոճիր թվաց,
Նա անիծեց ճակատագրին։
Ու ձմեռվա սառցակալած,
ճամփաներով ոլոր–մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած,
Դեպի վախճանը գլխիկոր։
Ագռավների երամը սև,
Ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր
Դարձան մարդու ճակատագիր։
Ու երբ կնքեց մահկանացուն
Մարդու մարմինը չարչրկված,
Նա իր հոգին տվեց Աստծուն
Որպես թռչուն մի հալածված։
H
Առաջ գիտեի,
E F# H
թե մարդիկ ինչու կգային աշխարհ,
E F# H
արեգակն ինչու կթափեր ոսկի,
Hm G
ծաղկաբաց ծառի ափերում դալար
F# Hm
ինչո՞ւ կհնչեր երգը գետակի,
G F# Hm
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
Hm
Առաջ գիտեի,
Em F# Hm
ինչ էին ասում աստղերը պայծառ,
A D
կախված կամարից անհաս երկնքի,
G C
թե ուր կարշավեր վազքը տենդահար
F#
հավերժագնաց մեր մոլորակի
Em Hm F# (H)
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
Առաջ գիտեի,
թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն
խառնվում էր լաց, արյուն ու արցունք,
և ինչու կյանքի հինավուրց ճամփին
վեհին կնայեր ամեն մի բարձրունք
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
Առաջ գիտեի
թե ինչ կար կյանքից, մահից էլ անդին,
ինչ գանձեր ծածուկ ուներ ապագան,
և թե որ անսուտ, նորածագ լույսին,
կբացվեր հանկարծ ամեն գերեզման,
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
© 2011 Armenian Music Chords All rights reserved. |