C Am C Em F Em F G
C Am
Փակիր աչքերդ, հիշիր դու ինձ,
C Em
Փակիր կոպերդ, ժպտա նորից,
F Em
Հիշիր գիշերը` մենք փողոցում,
F G
Պարում էինք գիժ քամու գրկում…

Հիշիր հեքիաթը մեր հորինած,
Հիշիր մատները մեր խճճված,
Ախ թէ երազ էր՝ մաքուր ու ջինջ,
Անկարևոր է էլ ամեն ինչ…

Am Em
Ու համբույրները՝ կիսաշշունջ,
Am G
Անսանձ ձեռքերը, շուրթերն գինոտ,
Dm Em
Փոքրիկ այն ճյուղը՝ ծառից պոկված,
F G
Մեր խենթ սիրուց քեզ հուշ մնաց…

Փակիր աչքերդ, երբ լուռ ես դու,
Երբ որ թախիծն է ներսից կրծում,
Փակիր աչքերդ, հիշիր դու ինձ
Կիջնի երազ մով աչքերիդ…

Ու թե խոսքերս աղքատ են, թույլ
Գիտես՝ քնկոտ եմ, անբան ու ծույլ,
Փակիր աչքերդ… ուրիշ ոչինչ,
Անկարևոր է էլ ամեն ինչ…

Ու համբույրները կիսաշշունջ,
Ու բաժանումը մեր լուռ ու մունջ,
Ախ լոկ երգերը՝ սրտից պոկված,
Այս ամենից մեզ հուշ մնաց…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

D Bm
Ճռճռում էր քամուց մաշված ճոճարանը,
G D
Ոչինչ չի ջնջվում մեր մտքից.
D Bm
Անհոգ մանկությունը, մեր գյուղն, ուր ամռանը
G F#m
Չէինք կտրվում գետափից…
Em A
Ոչինչ, թե խրթին էին օրերն այդ,
D Bm
Հազիվ հայթայթում էինք ապրուստ,
G A
Ու աղքատ էր հոգին մեր, մեր միտքն ու գրպանը,

G A D

Բայց դեմքներս ժպիտով էր լեցուն…
Իսկ հետո էլ հիշում նստարանն ու դպրոցը,
Որ խեղդեց ԱՆՀԱՏԻՆ իր գրկում…
Այո զզվելի է պարտադիր այդ դարբնոցը,
Ուր կեղծ ուսմունքներ են սերտում…
Իսկ հետո մի ողջ կյանք, հագած դիմակներ,
Իսկական մեր դեմքն ենք փնտրում
Ու հազար դերերի մեջ սնում ենք մեր ԵՍԸ,
Ախ անմիտ խաղեր ենք խաղում…

Bm D Bm D G A G A D

Դե ասեք, թե ինչ է երջանկությունը,
Ինչու են մարդիկ տառապում,
Ինչու ստեղծել մեզ մայր բնությունը,
Եվ այսպես մենք ուր ենք գնում…
Մինչ փնտրում է գիտունը հարցերի պատասխանը
Ու շիվար մորուքն է քորում,
Ես գիտեմ մի պարզ բան. ու այն է՝ գարնանը
Իմ այգում ծղրիդն է երգում…

Այո, կատարյալ է մեր մայր բնությունը .
Ոչինչ հենց այնպես չի լինում,
Ու դրախտ ասվածն է մեր հոգու ջինջ երկինքն է,
Ուր ճերմակ աղավնին է ճախրում…
Ու թող ճռճռա մաշված ճոճարանը,
Ու կիջնի անդորր իմ հոգուն…
Սիրում եմ երկիրն այս, ուր ամեն մի անկյունը
Մեզ լույս հուշեր է բերում…

Ակորդները տրամադրել է հեղինակը

 

Dm
Գիշեր է գիշեր, անքուն մի գիշեր,
        Dm                 Gm
Սառած փողոցում մենացած լապտերներ,
Gm       A        Gm   A
Լույսերը մարել են բոլոր տներում,
Gm         A                          Dm
Փողոցները դատարկ են, իսկ ես սեր եմ մուրում:
Gm        A       Dm
Գիշեր է, գիշեր է, գիշեր… 

Անշունչ, քարակերտ երկինք սլացող,
Հույսի տաճարներ դեպի վեր խոյացող,
Քամին է միայն պատերին ձեր հպվում,
Չկա ոչ մի սիրտ, ոչ ոք չի աղոթում:

Գիշեր է, գիշեր է, գիշեր… 

Անշունչ-շնչավոր, խաչակիր–մուրացկան,
Որ քարոզ է անում դառնամ բարեկամ,
Փայտի կտորին համբույրն իմ դրոշմեմ
Ու գրպանը մի քիչ դրամով ես լցնեմ: 

Գիշեր է գիշեր է գիշեր 

Աստղափայլ շքերթից կոչեր եմ լսում,
Որ շատ շահավետ է լինել բանսարկու
Կամ գոնե մի քիչ լինեմ հնազանդ,
Մի քիչ դավադիր ու մի քիչ էլ կավատ 

Գիշեր է, գիշեր է, գիշեր… 

Դատարկ է շուրջս, փողոցն է քնած,
Շներն գազազել են սովից գայլացած,
Ոհմակ են կազմել հանուն մի բանի`
Ավար հայթայթել մի ճոխ սեղանի: 

Գիշեր է, գիշեր է, գիշեր… 

Գիշեր է վաղուց, փողոցն է քնած,
Դատարկ են տները, հոգիները` սառած:
Մենակ չափչփում եմ փողոցը դատարկ,
Ես սեր եմ մուրում, բայց գտնում լոկ խաբկանք: 

Գիշեր է, գիշեր է, գիշեր... 

Առավոտ կբացվի, մարդիկ կարթնանան,
Հույզերս անհամար կտանեմ գերեզման,
Կդառնամ զինակից այն մեծ բանակին,
Որ սեր է բաշխում անկեղծ, թանկագին: 

Բայց դեռ գիշեր է, գիշեր է, գիշեր…

Ակորդները տրամադրել է Հեղինե Վանեցյանը

vakhtang harutyunyan – gisher e, gisher e lyrics and chords

 

Dm             Em
Կյանքը հոսում անցնում է, 

Am
Ետ չես բերի:

Dm              C7
Օրերը շուրջն իր ժողվելով` 

C7                 C
Դարձնում շղթա մի հուշերի: 

A7
Ես, կալանված այդ շղթայով, 

                    Dm
Նոր օղակներ ձուլում հատ-հատ, 

Em
Որ իմ շղթան երկար լինի, 

                                 Am
Տեսնեմ մարդկանց, տեսնեմ ես լույսը արևի: 

Կար ժամանակ, երբ սիրտը իմ` սիրով լցված,
Կարեկցանքով և օգնության տենչով զինված,
Եվ ես մտածում էի այդպես կապրեմ
Ողջ կյանքը իմ,
Մնաց հեռվում իմ կյանքը,
Մոտիկ մնաց մի սիրտ տառապածի:
Ինչքան սրտում ունես երազ,
Այնքան դժվար է պայքարել,
Օտար ինչ-որ երկինքներում
Մարտի ես դու քո դեմ հանել
Ոհմակ ուժգին, որ ամեն օր`
Տարեց տարի
Քո երազից պատառ պատառ լափում է,
Քեզ իջեցնում “կյանք” ասածին: 

Այսպես հոսում է կյանքը մեր,
Մաշում ինձ հետ իմ պես
Մաշում սրտեր բազում:
Կարեկցանքով ոչինչ, ավա~ղ,
Էլ չես փոխի.
Մնացին հեռվում սրտեր,
Մոտիկ մնաց մի սիրտ տառապածի: 

Կյանքը հոսում անցնում է, ետ չես բերի,
Օրերը շուրջն իր ժողվելով`
Դարձնում շղթա մի հուշերի:
Ես, կալանված այդ շղթայով,
Նոր օղակներ ձուլում հատ-հատ,
Որ իմ շղթան երկար լինի,
Տեսնեմ մարդկանց, տեսնեմ ես լույսը արևի:

Ակորդները տրամադրել է Հեղինե Վանեցյանը

vakhtang harutyunyan – menaxosutyun lyrics and chords

 


E               #F
Ոչինչ չի փոխվի, եթե հեռանամ.

H             E
Գուցե կտխրեն ընկերներս,

E               #F
Ոչինչ չի փոխվի, եթե մենանամ.

H                E
Գուցե քիչ կերգեն երգերս:

կրկ.

Em                   Am
Անցողիկ այս դարում, ունայն բարքերով

D                   G
Անհեթեթ այս կյանքը մաշում եմ:

E                  #F
Որսում եմ պահեր ու վատնում տարիներ,

H                     C
Իսկ կյանքն անիմաստ, լուռ հոսում է:	

Am         H          E
Իսկ կյանքն անիմաստ, լուռ հոսում է:	

Ինքս ինձ եմ կորցրել այս բիրտ բարքերում
Չեմ գտնում իմ ճամփան. մոլորվել եմ,
Ինչ կարող եմ փոխել այս խենթ աշխարhում,
Թե հոգիս ասպետի անբարո է:

կրկ.
Մարդկային կյանքեր փրկելու էր գալիս
Հրեղեն նժույգով ասպետը,
Գալիս, ազատում էր մարդկանց դևերից,
Իսկ հիմա դևերը մեզ հետ են:

Ես իմ դարն եմ խառնել, ուշացել սլացքից,
Հանգրվանն ասպետի կորցրել եմ,
Ես իմ երգն եմ երգում այն հին օրերից,
Լոկ մի երգ, որ մտապահել եմ:

կրկ.
Անցողիկ այս դարում, ունայն բարքերով
Անհեթեթ այս կյանքը մաշում եմ:
Որսում եմ պահեր ու վատնում տարիներ,
Իսկ կյանքն անիմաստ լուռ հոսում է:

Մարդիկ չափում են ամեն բան արծաթով,
Որ դավի ու դատի նժարին է:
Ես թողնեմ-հեռանամ այս բիրտ աշխարհից
Ինչ պիտի ինձ մնա՝ լոկ պատիվն է:

կրկ.
Անցողիկ այս դարում, ունայն բարքերով
Անհեթեթ այս կյանքը մաշում եմ:
Որսում եմ պահեր ու վատնում տարիներ,
Իսկ կյանքն անիմաստ լուռ հոսում է

Ակորդները տրամադրել է Հեղինե Վանեցյանը

vakhtang harutyunyan – aspeti erg@ lyrics and chords

 

Cm     #Fm   Cm    A        D
Երևի    մի   օր   ես հիշեմ նրան, 

E                 Cm
Ու տարված խենթ պտույտի մեջ` 

#C       #F
Հուշերս արթնանան:

Cm       #Fm   Cm  A          D
Երևի     մի   օր  հույզերիս գրկում 

E           Cm
Ես հուշերս կթողնեմ քեզ, 

#C        #F
Որ պահես թաքուն:

Կրկ.

H7            E
Ու այդ վալսը դեռ հուզում է, 

A      D
Ալեկոծ հոգիս տանջում է, 

H7               E
Կյանքս գույներով լցնում է, 

A          D
Պտտում ու պարեցնում է 

#F     Cm
Անդադար:

Երևի մի օր հաստափոր գրքում
Կգրեմ հերթական էջը,
Կփակեմ իսկույն:
Երևի մի օր գիրքն այդ անավարտ
Կթողնեմ, որ ինչ-որ մեկը
Ավարտին հասցնի: 

Կրկ.

Բայց այդ վալսը դեռ հուզում է,
Ալեկոծ հոգիս տանջում է,
Կյանքս գույներով լցնում է,
Պտտում ու պարեցնում է
Անդադար…

Ակորդները տրամադրել է Հեղինե Վանեցյանը

vakhtang harutyunyan – erevi mi or lyrics and chords

 

C#m
Կոտորածն անգութ, հայերը թող լան,
C#m F#m H C#m
Անապատ դարձաւ շքեղ Ատանան.
C#m F#m F# A F#
Կրակն ու սուրը եւ անխիղճ թալան
C#m F# A D C#m
Ռուբինեանց տունը ա՜խ, ըրին վերան։

Րոպէ մը չանցաւ ՚ ու հայոց խեղճեր,
Ինկան սուրին տակ խուժանին ահեղ,
Ժամեր ու դպրոցք բոցի մէջ կորան,
Բիւրաւոր հայեր անխնայ մեռան։

Պարապ էր աւա՜ղ, հարուստ Ատանան,
Մոխիր էր դարձէր ամբողջ Կիլիկիան.
Միայն ապրեցաւ Հաճընը սիրուն,
Ինչու չի շարժիր ապառաժ Զէյթուն։

Ցերեկ ու գիշեր կրակը մէջէն,
Թշնամուն սուրը, գնդակը դրսէն,
Ջնջեցին հայը երկրին երեսէն,
Արիւն կը վազէ մեր ջինջ գետերէն։
Vahag Rush adana – lyrics and chords

 

Am E Am
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
G C G Am
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Am E Am
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
E Am
Լուսամփոփի՜ պես աղջիկ աստվածամոր աչքերով
Am Dm Am
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
E Am
Լուսամփոփի՜ պես աղջիկ աստվածամոր աչքերով

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

A#m D#m A#m
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
A#m D#m F
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

F A#m
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
G# C# G# A#m
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
A#m F A#m
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
F A#m
Լուսամփոփի՜ պես աղջիկ
Vahag Rush – lusampopi pes axjik lyrics and chords

 
ՃՈՃԱՐԱՆ (Lyrics + Chords)
ՓԱԿԻՐ ԱՉՔԵՐԴ (Lyrics + Chords)

Vahram Mtnshagh chords

Apr 262012
 

Վախթանք Հարությունյան
Վահագ Ռաշ
Վահրամ Մթնշաղ

© 2011 Armenian Music Chords All rights reserved.